Աթեշյանը խորհուրդ է տալիս պատրիարքի ընտրության հարցում աշխատել իշխանությունների հետ

Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կարծում է, որ պատրիարքի ընտրության կազմակերպման հարցում իրենք պետք է աշխատեն պատկան մարմինների հետ համաձայնությամբ: Այս մասին նա խոսել է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթի հետ զրույցում: Անդրադառնալով մայիսի 28-ին և 30-­ին Եկեղեցական ժողովի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հետ հանդիպումներին` Աթեշյանը նշել է. «Որպես հոգևորականներ` մենք անձնական հարցեր չունենք և չենք կարող ունենալ: Որպես երկու բարձրաստիճան եկեղեցականներ` մենք կրում ենք պատրիարքական աթոռի ողջ ծանրությունը մեր ուսերի վրա: Ընդունում եմ, որ տարբեր մտածելակերպերով, ընկալումներով ենք մոտենում առկա խնդիրներին և դրանց լուծման հեռանկարներին, սակայն հուսով եմ, որ եղբայրական ոգով, միասնական ու կառուցողական աշխատանքով պետք է կարողանանք ի վերջո լուծում գտնել»: Խոսելով պատրիարքի ընտրության մասին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ապրիլի 24­-ին արած ուղերձում առկա ակնարկի մասին` փոխանորդը դա դրական երևույթ է համարել: «Հասկանալի է, որ Էրդողանի պատգամի ակնարկը չի նշանակում անմիջապես ձեռնարկել ընտրությունների անցկացումը, սակայն դա կարևոր նախադրյալ է մեր խնդրին դրական լուծում տալու հարցում»,­-ասել է նա: Աթեշյանը հայտնել է, որ չի խուսափում ընտրությունների անցկացումից: «Ես չեմ խուսափում ընտրություններից, սակայն իրադարձություններից առաջ անցնելը լուծում չի բերի մեր խնդիրներին: Եթե աշխատենք պատկան մարմինների հետ համաձայնությամբ, ապա ամեն ինչ ավելի դյուրին և հեզասահ կլինի»,­-եզրափակել է նա:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am