« Աթեշյանը եկեղեցական առումով չունի որևէ օրինականություն». Մաշալյան

Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը հայտնում է,որ Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի ղեկավար Սահակ եպիսկոպոս Մաշալյանը  հանդիպումներ է ունեցել պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ,քննարկել են Աթոռի առկա խնդիրները և դրանց լուծման հեռանկարները: Մաշալյանը հայտնել է, որ պատրիարքի ընտրության մասին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ապրիլի 24­-ին արած ուղերձում առկա ակնարկը նոր հնարավորություն է այդ գործընթացը սկսելու համար: Պատրիարքարանը պետք է անմիջապես պատկան իշխանություններին տեղյակ պահի 2016 թվականի հոկտեմբերի 26-­ին տեղի ունեցած Եկեղեցական համագումարի արդյունքների մասին, որով պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը ճանաչվեց որպես «պատրիարք ի հանգստյան», իսկ պատրիարքական աթոռը համարվեց թափուր,ասել էնա: «Պետությանը պետք է տեղյակ պահվի այդ որոշման մասին, պետք է ներկայացվի Մութաֆյանի առողջական վիճակի մասին բժշկական մասնագիտական տեղեկագիրը: Քանի որ պետությունը իր համար որպես բանակցող է ճանաչում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, ես այցելեցի նրան: Խաղաղ զրույց տեղի ունեցավ, սակայն նա համոզված չէ, որ ներկա փուլում որևէ լուր պետք է տալ պետությանը կամ առհասարակ որևէ քայլ պետք է անել: Նման պայմաններում հավանաբար այդ դիմումը կանենք մենք: Այսինքն, Կրոնական ժողովը և Եկեղեցական համագումարը կարող են նամակ գրել և հանձնել նահանգապետարանին: Ընդունում եմ, որ այս ձևը որոշ վտանգներ է պարունակում, քանի որ պետությունը որպես բանակցող է ընդունում Աթեշյանին` իբրև պատրիարքական փոխանորդ: Եթե նամակի տակ չլինի նրա ստորագրությունը, ապա մեր նախաձեռնությունը կարող է որոշակի չափով վտանգվել: Բայցևայնպես, մենք հանձն ենք առնելու այս հավանականությունը, որպեսզի մեր ժողովուրդը հերթական անգամ տեսնի ու համոզվի, թե ով է խուսափում ընտրության համար դիմում ներկայացնելուց»,­-նշել է Մաշալյանը: « Աթեշյանի հետ էլ պետք է կապի մեջ լինենք, և ես բացեցի այդ դուռը: Պետք է նրան ներքաշենք այս գործի մեջ: Նրա ներգրավմամբ պաշտոնական քայլեր կձեռնարկվեն, և այս ընտրության գործի առջև ճանապարհ կհարթվի:Մենք այժմ ունենք տեղապահ, ով չի կարող անցնել գործի, և փոխանորդ, ով եկեղեցական առումով չունի որևէ օրինականություն: Պետք է դուրս գանք այս վիճակից »,­-ասել է Սրբազան Հայրը: «Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը վերջին անգամ Պոլսից բաժանվեց ծանր զգացումներով: Նա մեր պատրիարքական աթոռին կապված հոգևորական է և այս փուլում հստակություն է ակնկալում: Բեքչյանը Պոլիս պետք է գա այստեղից դրական լուրեր առնելուց հետո: Այլապես այս իրադրությունն ամոթալի է և անհարմար: Մենք նրան ասում ենք, որ իբրև ընտրյալ տեղապահ մեր գլխի վրա տեղ ունի, սակայն մյուս կողմից իր նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքն իսկապես վիրավորական է: Մեր համակարգը կաթվածահար է եղել»: Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի ղեկավարն ընդգծել է, որ իր հարաբերություններն Աթեշյանի հետ միշտ կարող են բարելավվել, քանի որ նրա հետ անձնական խնդիր չունի:  

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am