Հասարակական տրանսպորտի գնի համեմատական՝ ի հեճուկս քաղաքապետարանի. SUT.am

Ապատեղեկատվության կանխմամբ զբաղվող Սուտ.am կայքի նոր հրապարակումը Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ապրիլի 21-ին Ազատություն ռադիոկայանի եթերում ներկայացրել է իրենց կատարած և առաջիկայում կատարվելիք աշխատանքները: Անդրադառնալով երևանցիների համար թերևս ամենացավոտ` տրանսպորտի խնդրին` Սուքիասյանը, մասնավորապես ասել է, որ աշխարհում գրեթե չկա մի մայրաքաղաք, որտեղ տրանսպորտը կարժենա 100 դրամ (20 ցենտ): Սուքիասյանը փաստացի կրկնել է իր գործընկերների այն միտքը, որ այսօրվա տրանսպորտի որակը ուղիղ համեմատական է նրա սակագնին. «որքան վճարում եք, այդքան էլ ստանում եք»: Մենք  ուսումնասիրեցինք համադրելի երկրների մայրաքաղաքներում տրանսպորտի գործող սակագները, որոնք ոչ միայն ավելի բարձր չեն, այլև որոշ դեպքերում ավելի ցածր են Սուքիասյանի նշած 20 ցենտից: Այսպիսով, Վրաստանի մայրաքաղաք  Թբիլիսիում հասարակական տրանսպորտի սակագինը (ավտոբուսների ու մետրոյի) կազմում է 50 թեթրի (100 դրամ կամ 21 դոլարային ցենտ): Ընդ որում, Վրաստանում բոլոր միկրոավտոբուսները ունեն օդորակիչներ, իսկ տրանսպորտի մեծ մասը կազմված է նոր ավտոբուսներից: Երևանից բավականին ավելի բարձր միջին եկամուտ և գրեթե 3 միլիոն բնակիչ ունեցող Կիևում ավտոբուսի սակագինը սկսվում է 4 հրիվնայից (75 դրամ կամ 15 ցենտ): Նույնքան արժի 52 կայարանից ու 3 գծերից բաղկացած Կիևի մետրոպոլիտենի տոմսի գինը (Երևանի մետրոպոլիտենը 5 անգամ ավելի փոքր է): Երևանից տասնյակ անգամներ ավելի մեծ ու էականորեն ավելի հարսուստ Մոսկվայի բնակիչները օգտվում են տրոնսպորտի աբոնենտային համակարգից: Ռուսաստանի մայրաքաղաքում ամսեկան 60 անգամ երթևեկելու համար նախատեսված քարտ գնելու պարագայում մեկ ուղևորափոխադրման արժեքը կազմում է 13,3 ռուբլի (110 դրամ կամ 22 ցենտ): Իսկ ահա Բաքվի հասարակական տրանսպորտի սակագինը մոտ 2 անգամ ավելի էժան է Երևանից՝ 0,2 մանաթ (55 դրամ կամ 11 ցենտ): Համարյա նույնքան են նաև Կիշենյովի բնակիչները վճարում ավտոբուսով երթևեկելու համար՝ 3 լեյ (70 դրամ կամ 14 ցենտ): Այսպիսով, ի հեճուկս Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի պնդումների, Երևանում տրանսպորտի սակագինը էժան չէ, իսկ որոշ քաղաքների համեմատ նույնիսկ ավելի թանկ է: Ավելին, թվարկված քաղաքներում, մեղմ ասած, շատ դժվար է գտնել քաղաքի կենտրոնում միկրոավտոբուսների մեջ խցկված քաղաքացիների:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am