Մեր ընտրություններն ու ամերիկյան «սև ցուցակը»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր հասարակության կրթված և իրազեկված հատվածին ընտրությունները վաղուց չեն հետաքրքրում, որովհետև «ընտրություն» բառն ինքնին ենթադրում է այլընտրանքի առկայություն, մի բան, որ գլոբալ առումով, արժեքային, աշխարհայացքային կողմնորոշման հարթության մեջ Հայաստանում վաղուց չկա: Արմատական փոփոխությունների կողմնակիցների համար ևս ընտրությունները կորցրել են իրենց գրավչությունը, որովհետև դրանցում փակվել է հեղափոխությունների պատուհանը: Ընտրությունների շահառուներ մնացել են լյումպենը՝ փող և տեսարաններ սիրող ապագաղափարական հատվածը, և նրան մանիպուլացնող սոցիալական մի շերտ, որի համար ընտրությունը փող աշխատելու, բիզնես ու պաշտոն ունենալու միջոց է: Ակնհայտ է, որ քաղաքական համակարգի և հանրության նման առերեսումը բերում է ընտրական համակարգի, քաղաքական հարաբերությունների մարգինալացման: Օտարները մեզ գնահատում են հենց լուսանցքային մեր կարգավիճակով, չափանիշների այդ համակարգով, օրինակ՝ դրական համարելով, որ Հայաստանում ընդդիմության առաջնորդի դեմքին «զելյոնկա» չի նետվում, կամ մեր նախագահն իրեն սահմանադրորեն չի հռչակում «ազգի հայր» և այլն: Հենց գնահատման այս համակարգն է գործել, երբ արևմտյան դիտորդները մեր վերջին ընտրություններում առաջընթաց են արձանագրել: Ասել կուզի, որ մեր ընտրությունները չունեն քաղաքակրթական հետևանք, արժեքային արդյունք և դրական կարող են համարվել արդեն այն դեպքում, որ ուղեկցվել են առանց զոհերի ու կրակոցների: Նման տխուր մտահոգությունների հանգեցի, երբ կայքերից մեկում ընթերցեցի Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հարցազրույցը, որի ձևակերպումները դիվանագիտական են, սակայն տողատակում ակներև է հիասթափությունը: Նույնիսկ հարցազրույցում հանդիպում են ձևակերպումներ, որոնք ախտորոշում են հայկական դեմոկրատիայի ծանր, անբուժելի հիվանդությունը:   Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am