Սիրիահայությանն օգնելու նպատակով՝ Բելգիայի հայ համայնքը դրամահավաք է անցկացրել

Բրյուսելում Հայ առաքելական  Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում մայիսի 1-ին անցկացվել է դրամահավաք սիրիահայությանն օժանդակելու համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը:

Սիրիահայերի աջակցությանն ուղղված միջոցառմանը միացել են Բելգիայում գործող գրեթե բոլոր հայկական կազմակերպությունները: Միջոցառմանը ներկա են եղել Բերիո Հայոց թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը, Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչ Կարապետ Յուզբաշյանը: «Միջոցառման նպատակն է Բրյուսելի հայ համայնքին ներկայացնել սիրիահայության դիմագրաված մարտահրավերները: Սրբազանը ներկայացրել է կրոնական առումով իրենց ակնկալիքները, թե ո՞ւր են հասել և ի՞նչ կարելի է անել սիրիահայության համար: Կարապետ Յուզբաշյանն էլ ներկայացրել է սիրիահայության խնդիրները: Բելգիայի հայ համայնքն էլ փորձել է նյութական օժանդակությամբ օգնել սիրիահայերին»,- ասաց նա: Հավաքված գումարը տրվելու է Սիրիայի հայկական եկեղեցուն: Պետո Դեմիրճյանը նշեց, որ իրենց համար լավագույն հաստատությունն այդ կառույցն է, որը շատ լավ գիտի սիրիահայերի խնդիրների մասին և թե ուր կարելի է ուղղորդել ֆինանսական միջոցները: «Հայ համայնքի հետ հանդիպումից բացի, սպասվում են նաև քաղաքական հանդիպումներ: Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը, Կարապետ Յուզբաշյանը մայիսի 2-ին և մայիսի 3-ին կմասնակցեն Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպած հանդիպումներին: Նրանք կհանդիպեն Բելգիայի ֆեդերալ և շրջանային մակարդակի խորհրդարանների ներկայացուցիչների հետ: Նախատեսված է հանդիպում Եվրախորհրդարանում պատասխանատուների հետ: Նպատակն է իրազեկել սիրիահայերի խնդիրների մասին»,-ավելացրեց Պետո Դեմիրճյանը: Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը, Կարապետ Յուզբաշյանը, մինչ Բրյուսել այցելելը, եղել են Ֆրանսիայում, որտեղ կազմակերպված է եղել սիրիահայության օժանդակությանն ուղղված նման միջոցառում: Բրյուսելից հետո նրանք նույն նպատակով մեկնելու են Հոլանդիա: Բելգիայի հայերն առաջին անգամ չեն սիրիահայերի աջակցությանն ուղղված միջոցառում անցկացնում: Առաջին անգամ դրամահավաք են կազմակերպել, երբ հարձակման թիրախ դարձան Քեսաբը, այնտեղի հայերը: Բելգիայի հայ համայնքը կազմակերպել է նաև լրագրողական, քաղաքական պատվիրակությունների այց Դամասկոս, Քեսաբ, այնուհետև Իրաք:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am