«Կարծում եմ՝ Վալերի Պերմյակովին կտեղափոխեն Ռուսաստան». պաշտպան

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը դեռ գտնվում է ռուսական 102-րդ ռազմաբազայում: Այս մասին մեր զրույցում ասաց նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանը: Հարցին, թե Պերմյակովի դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո որտե՞ղ նա պետք է կրի պատիժը, Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց, որ դա պետք է որոշի Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը: «Ինձ թվում է, նրան կտեղափոխեն Ռուսաստան»,- ասաց պաշտպանը: Հարցին, թե ինչո՞ւ, նա պատասխանեց՝ Պերմյակովը Ռուսաստանի դատապարտյալ է: Դիտարկմանը, որ Պերմյակովը նաեւ Հայաստանի կողմից է դատապարտվել, Աղաջանյանն ասաց, որ ի սկզբանե Պերմյակովը ՌԴ-ի կողմից դատապարտված է եղել, երբ հայաստանյան դատավարությունը սկսվել է: Այս օրերին մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ ՌԴ-ում դատապարտված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին ոչ թե արտահանձնում են, այլ փոխանակում` ՌԴ քաղաքացու հետ: Մեր ճշտող հարցին, թե հնարավո՞ր է այդ քաղաքացին Պերմյակովն է, Աղաջանյանը ասաց, որ նման տեղեկությունների չի տիրապետում, միաժամանակ ընդգծելով, որ տեսականորեն փոխանակումը չի բացառում: Վերջինս, սակայն այլ փակագծեր չբացեց, նշելով, որ որեւէ կոնկրետ տեղեկություններ չունի: Հրաչյա Հարությունյանին ռուս զինծառայողով փոխանակելու վերաբերյալ մամուլի տեղեկությունները մեր զրույցում հերքեցին ՀՀ արդարադատության նախարարությունից՝ շեշտելով, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Վճռաբեկ դատարան է ուղարկվել միանգամից երկու հայց՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցի ու փաստաբան Արամազդ Կիվիրյանի կողմից։ Պարզվել է, որ երկրորդ բողոքն էլ է նույն ճակատագրին արժանացել։ Կիվիրյանը Վճռաբեկ դատարանից պահանջում էր բեկանել դատավճիռն ու գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության՝ տուժողների իրավահաջորդների հայցն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության` ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին քննելու համար: Ինչը մերժվել է: Այսօր մեր զրույցում Արամազդ Կիվիրյանն ասաց, որ երկու օր առաջ են ստացել Վճռաբեկ դատարանի որոշումը: Այժմ քննարկվում է հայցի մասով ՄԻԵԴ եւ Սահմանադրական դատարան դիմելու հարցը: Հարցին, թե ինչո՞ւ ՍԴ, Կիվիրյանը պատասխանեց, որ ընդհանուր առմամբ եւ՛ առաջին ատյանի դատարանը, եւ՛ հետագայում վերաքննիչ դատարանը պատճառաբանել էին, որ Քրեական դատավարության օրենսգրքում անձը զրկված է նման պահանջ ներկայացնելու իրավունքից: Դա, իմ կարծիքով, հակասում է սահմանադրական մի շարք նորմերի»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am