Մարտական տագնա՞պ է. ինչ կապ ունի ՊՆ խոսնակի գրառումը թուրք-ադբեջանական զորավարժության հետ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում օրը սկսեց հետեւյալ գրառմամբ. «Անցնող գիշեր ՀՀ եւ Արցախի սահմանին կրակոցներ քիչ են եղել, որեւէ կորուստ չի եղել: Բարի ծառայություն մեր զորքին»: Սա բավական տարօրինակ բովանդակությամբ լուր էր: Հարց է առաջանում, ինչու է ՊՆ խոսնակը անհրաժեշտ համարել այսպիսի լուր հաղորդել: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ անցնող գիշեր հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սրացումներ էին սպասվում: Եւ հիմա, քանի որ ամեն ինչ հանգիստ է անցել, ՊՆ խոսնակը հարկ է համարում այդ մասին տեղեկացնել հանրությանը: Մինչ կփորձեինք հասկանալ, թե ինչ է կատարվում, ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ այսօր Ադրբեջանն ու Թուրքիան Ադրբեջանի տարածքում համատեղ զորավարժություններ են սկսել: Վարժանքներին ներգրավվել են զրահատեխնիկա, հրետանային համակարգեր, ականանետներ, ռազմաօդային ուժերի հարվածային եւ բեռնատար ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, զենիթահրթիռային համալիրներ: Զորավարժությունը կավարտվի մայիսի 5-ին: Ապրիլի 16-ից 21-ը Ադրբեջանում կրկին մասշտաբային զորավարժություններ էին, որում ներգրավված էին մոտ 30 հազար զինծառայող, ավելի քան 250 տանկ եւ զրահամեքենա, հրթիռա-հրետանային 200 համակարգ, ռազմաօդային ուժերի տարբեր նշանակության 25 մարտական ինքնաթիռ, ռադիոէլեկտրոնային հետախուզության նոր միջոցներ եւ անօդաչու թռչող սարքեր: Դրանց ավարտին Զաքիր Հասանովը ՊՆ ղեկավար կազմի ընդլայնված նիստ հրավիրեց եւ հրահանգեց «պատրաստ լինել ամենակտիվ ռազմական գործողությունների, թշնամուն շունչ քաշելու հնարավորություն չտալ, մշտական վերահսկողության տակ պահել հակառակորդի գործունեությունը եւ հնարավորինս լուրջ վնասներ հասցնել»: Հաջորդ շաբաթվա ընթացքում հայկական կողմը երկու մարդկային կորուստ ունեցավ: Այդ օրերին, ինչպես նաեւ, անցած ուրբաթ ինտենսիվ կրակի տակ էր նաեւ Տավուշի մարզի Բաղանիս համայնքը: Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի գրառումը, ակնհայտորեն կապ ունի վերը շարադրված խրոնոլոգիայի, եւ հատկապես այսօր մեկնարկած ադրբեջանաթուրքական զորավարժությունների հետ: Սա նշանակում է, որ առնվազն առաջիկա հինգ օրերին հայկական պաշտպանական ուժերում մարտական առաջին աստիճանի պատրաստվածություն է հայտարարված լինելու: Մյուս կողմից երկու շաբաթ առաջ տեղի ունեցածի տրամաբանությունը հուշում է, որ ադրբեջանական կողմը զորավարժությունների ժամանակ նախ ոգեւորվում է, սեփական մարտական ոգին բարձրացնում, հետո անցնում այդ ոգեւորությունը ռեալիզացնելուն: Եւ հատկապես եղբայրական Թուրքիայի հետ անցկացվող այս զորավարժություններին հաջորդող օրերը նույնքան, եթե չասենք՝  ավելի վտանգավոր են լինելու: Անցյալ շաբաթավերջին ընդլայնված կազմով խորհրդակցություն անցկացրեց նաեւ Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը: Պաշտոնական հաղորդագրության մեջ մանրամասներ չէին նշվում, բայց խորհրդակցությունը, թերեւս. ստեղծված իրավիճակին պետք է նվիրված լիներ: Ընդհանրապես վերջին շրջանում թե բնակչության, թե փորձագիտական մակարդակով ավելի ու ավելի շատ է խոսվում հայ-ադրբեջանական սահմանային նոր սրացման հավանականության մասին: Սրան նպաստող մի շարք հանգամանքներ կան. գրանցվող միջադեպերը, Ադրբեջանի ղեկավարության ռազմական հռետորաբանության վերադարձը, լուրը, որ Ռուսաստանից զենքի նոր խմբաքանակ է մատակարարվել Բաքու: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am