«Հակառակորդի մասշտաբային զորավարժությունները յուրահատուկ հաղորդագրություն են». Սեյրան Օհանյան

Մայիսի 1-ին աշխարհի 142 երկրներում նշում են Աշխատանքի և աշխատավորների միջազգային տոնը: Դարերի ընթացքում աշխարհը ընդունել է հայ մարդուն՝ որպես հյուրընկալության, աշխատասիրության խորհրդանիշ, որը չէր կարող զատված լինել իր ժողովրդի պատմությունից և անհերքելիորեն կրելու էր բոլոր արհավիրքների, պատերազմների կնիքները: Այսօր չի ավարտվել մեր գոյության պայքարը, չեն լռել մահաբեր զենքերը, և հայ մարտիկը, վայր չդնելով իր զենքը, շարունակում է քարը քարին դնել՝ ջրելով հողը իր քրտինքով, երբեմն նաև սեփական արյամբ: Սահմանապահ զինվորի ծառայությունը, սահմանամերձ գյուղերի բնակիչների ամենօրյա քրտնաջան աշխատանքը կարծես սրբազան ծես են դառնում, դառնում են հայ մարդու ստեղծագործ մտքի, երկաթե կամքի և ամենօրյա համառ արարումների մի ապրեցնող ու հերոսական պատմություն:

Այսօր յուրաքանչյուրս պարտք ունենք մեր հայրենիքի, հերոսացած մարտիկների շիրիմների, նրանց սևազգեստ մայրերի, սահմանը պահող զինվորների, հողի անխոնջ մշակների առջև: Թող մեր պետության մեջ գոյություն ունեցող անարդարություններն ու բացթողումները ոչ թե հիասթափեցնեն մեզ, այլ բազմապատկեն մեր տոկունությունը, իմաստությունն ու արիությունը ՝ դառնալով պայքարի պատրաստ լինելու նոր կոչ, որովհետև այսօր էլ սահմանին ընդհատվող երիտասարդ կյանքերը, հակառակորդի մասշտաբային զորավարժությունները յուրահատուկ հաղորդագրություն են ապագա մարտահրավերների և սպառնալիքների մասին, որոնց լրջորեն չնախապատրաստվելը կբերի անդառնալի հետևանքների: Սիրելի´ հայրենակիցներ, սահմանն անառիկ պահող զինվորներ և հրամանատարներ, սահմանամերձ գյուղերում ապրող մշակներ և հողագործներ, քաղաքացիական կյանքում ամեն օր հերոսացող ուսուցիչներ, բժիշկներ, մտավորականներ, այսօր բոլորի´ս տոնն է, որովհետև մեզանո´վ՝ մեր անմնացորդ նվիրումով ու տքնաջան աշխատանքով է կանգուն Հայաստանը, մեզանո´վ է անառիկ Արցախը: Թող գալիքը հայ ժողովրդի համար նշանավոր դառնա նորանոր հաղթանակներով և ազգային երազանքների իրականացմամբ: Բոլորին խաղաղ արարումի բերկրանք եմ մաղթում:
Սեյրան ՕՀԱՆՅԱՆ ՀՀ պաշտպանության նախկին նախարար

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am