«Զինված ուժերն ամենաբարձր պատրաստվածության են բերվել, ուշի ուշով հետևելու ենք Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններին». Դավիթ Բաբայան

Ադրբեջանում այսօր մեկնարկել են մայիսի 1-5-ը նախատեսված Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ մարտական կրակով մարտավարական զորավարժությունները, որին  մասնակցելու համար ապրիլի 21-ին Ադրբեջան է ժամանել Թուրքիայի զինված ուժերի անձնակազմը: Զորավարժություններին մասնակցելու են երկու երկրների ԶՈւ անձնակազմը, Ադրբեջանի ՌՕՈւ ուղղաթիռներ, ինչպես նաև զինված ուժերի ՀՕՊ և զենիթահրթիռային ստորաբաժանումները: Tert.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, որ ուշի-ուշով հետևում են, զինված ուժերը բերվել են ամենաբարձր մակարդակի պատրաստվածության: «Նույնիսկ դաշնակից երկրներից եթե որևէ մեկը զորավարժություն է իրականացնում, մյուսն իր զինված ուժերին պատրաստվածության ամենաբարձր մակարդակի է բերում։ Այդուհանդերձ մենք դա դիտարկում ենք որպես հերթական զորավարժություն և համապատասխանաբար վարում ենք մեր քաղաքականությունը։ Եթե որևէ սադրանք լինի, ապա պատասխանը կտրվի»,- շեշտեց  Դավիթ  Բաբայանը: Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանը և Թուրքիան միշտ էլ ռազմաքաղաքական շատ սերտ  համագործակցություն են իրականացնում և նորություն չէ, որ Թուրքիան միշտ ապակառուցողական  դեր է կատարում տարածաշրջանում: Դավիթ Բաբյանը հիշեցրեց նաև, որ նախորդ տարի Թուրքիայի և Ադրբեջանի  համատեղ զորավարժություններին հաջորդեց Ապրիլյան  պատերազմը. «Թուրքիան միշտ էլ Ադրբեջանին ուղղորդել է ռազմական գործողությունների: Օրինակ՝ 1991-1994 թ-ին Արցախյան պատերազմի ժամանակ, Թուրքիայից բազմաթիվ զինվորականներ, իրենց գլխավոր շտաբի գեներալներ, գնդապետներ, ահագին մարդիկ ադրբեջանական  բանակն էին կազմավորում, ինչպես արհեստականորեն ստեղծեցին Ադրբեջանը։ Ավելին՝ Թուրքիայից բազմաթիվ գրոհայիններ են այցելել Արցախ, ռազմաճակատ, Արցախի դեմ պայքարում էին «Գորշ  գայլեր» և այլ ահաբեկչական խմբավորումների անդամներ, նունը տեղի ունեցավ ապրիլին։ Ապրիլին  ահաբեկչական թուրքական կազմավորումներ էին այստեղ, իսլամական պետության գրոհայիններ, որոնք խոսում էին արաբերեն և, իհարկե,  այս ամենն, անկասկած, Թուրքիայի  խողովակով է։ Թուրքիան միակ պետություններ էր, որ հորդորում էր Ադրբեջանին դիմել այդ ապակառուցողական քայլին»,- մանրամասնեց նա: Դավիթ Բաբայանի դիտարկմամբ՝ Թուրքիան և Ադրբեջանը կրում են մեկ ազգ –երկու պետություն գաղափարախոսությունը, հետագայում կփորձեն մեկ ազգ-մեկ պետություն գաղափարախոսությանը հետևել, բայց դա չի նշանակում, որ հաջողություն են գրանցելու: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am