Հանդիպել են Սերժի Վաչոն եւ Գագիկ Խաչատրյանը. ինչ ունեին նրանք քննարկելու. armtimes.com

Շաբաթ օրը կեսօրին «Yans» ակումբի մոտ տեղի է ունեցել Ֆինանասների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եւ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանի  (Սերժի Վաչո) հանդիպումը:Ականատեսի վկայությամբ նրանք երկար զրուցել են, վերջում ողջագուրվել եւ հրաժեշտ են տվել միմյանց:Ըստ որոշ գնահատականների` Գագիկ Խաչատրյանի եւ Սերժի Վաչոյի հանդիպումը երկու պատճառ կարող է ունենալ: Հնարավոր է Գագիկ Խաչատրյանը ցանկանում է կրկին պորտֆել ստանալ առաջիկայում ձեւավորվելիք կառավարությունում, եւ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետին խնդրել է լոբբինգ անել իր օգտին: Ի դեպ, Խաչատրյանի՝ կառավարություն վերադառնալու մասին լուրեր վերջերս հաճախ են հայտնվում համացանցում եւ վարկած կա, որ այդ լուրերը հայտնվում են հենց Գագիկ Խաչատրյանի աջակցությամբ: Այնուամենայնիվ, եթե Սերժ Սարգսյանը որոշի կառավարությունում Գագիկ Խաչատրյանին պորտֆել տալ, դրա հեռահար նպատակը կարող է լինել վարչապետ Կարեն Կարապետյանին թուլացնելը, որովհետեւ վերջինս իրեն անհամատեղելի է համարում Գագիկ Խաչատրյանի հետ: Ի դեպ, Խաչատրյան-Ղազարյան հանդիպման հաջորդ վարկածը բիզնեսային հարցերն են: Ասում են, որ Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո նրա ընկերություններում ինչ-որ բարձրաստիճան անձինք են փայ մտել, բիզնեսները նրանից մաս-մաս խլելու նպատակով: Հնարավոր է Խաչատրյանը փորձում է կանգնեցնել այս վտանգավոր գործընթացը:

դիտվել է 221 անգամ
Լրահոս
Գյումրիում հրդեհ է բռնկվել Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am