Դաղստանում պայթյուն է հնչել. ԻՊ-ը ստանձնել է պատասխանատվությունը
Դաղստանում պայթյուն է տեղի ունեցել. Priora մակնիշի մեքենան պայթել է ոստիկանական պահակակետի մոտ: Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» խմբավորումը: Համապատասխան հայտարարությունը հայտնվել է ահաբեկչական խմբավորման թվիթերյան էջում: Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան: Պաշտոնական տվյալների համաձայն՝ ոստիկանության 2 աշխատակից է զոհվել, կան վիրավորներ` 6 ոստիկան և 6 քաղաքացիական անձ: Նշվում է, որ պայթյունը, ամենայն հավանականությամբ, իրագործել է մահապարտ ահաբեկիչը:
