Խախտվել է ԵՏՄ պայմանագիրը. խայտառակ պատկեր ՀՀ պետական բյուջեում

Կառավարությունը հավանություն է տվել 2016 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» որոշման նախագծին: Ըստ այդմ՝  ՀՀ 2016թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով կազմել է 1տրիլիոն 171մլրդ ՀՀ դրամ, ծախսերի գծով` 1 տրիլին 449 մլրդ  ՀՀ դրամ, բյուջեի դեֆիցիտը` 278 մլրդ  ՀՀ դրամ: Գործադիրն ընդունել է նաև «ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2016թ. տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվության մասին» որոշում: ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը ստուգումներ է իրականացրել նաև ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականների հիման վրա, որոնք միտված են եղել բացահայտել տնտեսության առանձին ոլորտներում առկա հիմնախնդիրները և պետական ռեսուրսների օպտիմալ օգտագործման պայմաններում գտնել դրանց լուծման լավագույն ուղիները: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ներկայացնելով նախորդ տարվա բյուջեի ցուցանիշները, հայտարարել է, որ մուտքերի հավաքգրումը թերակատարվել է, չնայած որ  հարկեր-ՀՆԱ ցուցանիշը նարխորդ տարի աճել է 0.4 տոկոսային  կետով: Փոխարենը, ինչպես նշել է  նախարար, նախորդ տարի գերակատարվել է պակասուրդը՝ կազմելով  ՀՆԱ-ի 5.5 տոկոս: Նախորդ տարվա բյուջեի կատարողականի կառուցվածքում արժանահիշատակը  փաստորեն բյուջեի դեֆիցիտն է, որը  կազմել է 278 մլրդ դրամ` պլանավորված 180 մլրդի փոխարեն: Արդյունքում բյուջեի դեֆիցիտը կազմում է ՀՆԱ-ի 5,5 տոկոսը, ինչը հակասում է ԵՏՄ-ի մասին պայմանագրի 63-րդ հոդվածին, համաձայն որի բյուջեի դեֆիցիտը չի կարող գերազանցել ՀՆԱ-ի 3 տոկոսը: ԵՏՄ պայմանագրի հիշատակված հոդվածում սևով սպիտակի վրա գրված է. «Անդամ պետությունները տնտեսական քաղաքականությունը ձևավորում են տնտեսական զարգացման կայունությունը որոշող հետևյալ մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքների շրջանակներում՝ պետական կառավարման հատվածի համախմբված բյուջեի տարեկան պակասուրդը չի գերազանցում համախառն ներքին արդյունքի 3 տոկոսը, պետական կառավարման հատվածի պարտքը չի գերազանցում համախառն ներքին արդյունքի 50 տոկոսը »: Փաստացի ունենք կոնկրետ իրավիճակ, երբ խախտվել է ԵՏՄ պայմանագիրը, հետևաբար այդ կառույցի ղեկավարությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել այդ խախտումը վերացնելու ուղղությամբ:  Տվյալ պարագայում իրավիճակը հնարավոր կլինի շտկել այն դեպքում, երբ Հայաստանի տնտեսության կայունությանն  ուղղված  միջոցառումներ իրականացվեն: Սակայն այդ մասին կառավարության ընդունած որոշման մեջ խոսք անգամ չկա:   Արման Վարդանյան

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am