Մոսկվայի ու Բաքվի ղարաբաղյան «փորացավը»

Ռուսաստանի նախաձեռնությամբ երեկ Մոսկվայում կայացան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Հանդիպումից առաջ՝ ապրիլի 26-ին անդրադառնալով Մոսկվայում կայանալիք հանդիպմանը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ասել էր, թե հուսով է, որ այն անցած տարվա հունիսին Սանկտ Պետերբերգում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կառուցողական բանակցությունների շարունակությունը կլինի։ Մամեդյարովի խոսքով՝ 2016-ի հունիսին կայացած բանակցությունների արդյունքները նախատեսում էին ղարաբաղյան հակամարտության ստատուս քվոյի փոփոխություն։ Այսինքն՝ Բաքվի «փորացավը» մեկ է ուղղությամբ է` ոչ թե Վիեննայի պայմանավորվածությունները, այլ հենց` Սանկտ Պետերբուրգինը, որտեղ ըստ ամենայնի, Մոսկվան բռնել է Բաքվի կողմն ու հայկական կողմից են ակնկալել «ստատուս քվոյի» փոփոխություն: Իսկ այ Վիեննայի պայմանավորվածությունները, որոնք նախատեսում են սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրում` դա արդեն Մոսկվային չի հետաքրքրում, քանի որ դա Բաքուն մերժում է: Ավելին` անցյալ տարվա վերջին ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումից հետո Մամեդյարովը նույնիսկ աննախադեպ հայտարարություն էր արել՝ ասելով, որ այնքան էլ գոհ չէ Սերգեյ Լավրովի հետ իր հանդիպումից։ Ու այս պայմաններում Մոսկվան բանակցությունների կազմակերպման ակտիվ փուլում է: Նշանակում է` Մոսկվան ու Բաքուն մոռացության են մատնել հայկական կողմի համար խիստ կարևորություն նշանակություն ունեցող այդ գաղափարը կյանքի կոչելու հարցը: Ուշագրավ են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո ռուսաստանցի հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովի՝ շուրջ երկու շաբաթ առաջ արած հայտարարությունները։ Սոլովյովը, հիշեցնենք, ասել էր, թե Ալիևն այսօր «տարանջատում է Ղարաբաղի և Ղարաբաղի շուրջ շրջանների հարցերը», և «դա կարող է շատ հետաքրքիր լինել Ռուսաստանի համար»։ Սոլովյովն ասել էր նաև, որ Եվրասիական միությանը Ադրբեջանի անդամակցությունը Ալիևը կապում է ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ: Ալիևի հետ հանդիպումից հետո ռուսաստանցի լրագրողը հայտարարել է՝ «հնարավոր է, որ Ադրբեջանն անդամակցի Եվրասիական միությանը»: Եվ այսպես, երեկ Մոսկվայում ռուսական կողմի նախաձեռնած՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի եռակողմ հանդիպումը նախ անցել է եռակողմ ձևաչափով, իսկ այնուհետև նրանց են միացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Ռիչարդ Հոգլանդը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։ «Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ: Ընդգծվեց Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում 2016թ. մայիսին և հունիսին կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը: Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները երախտագիտություն հայտնեցին ՌԴ ԱԳ նախարարին՝ ԼՂ հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանն աջակցելուն ուղղված շարունակական ջանքերի համար: Նախարարները պայմանավորվեցին շարունակել շփումները քննարկված բոլոր հարցերի առնչությամբ»․ - նման հաղորդագրություն են տարածել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունները։ Այս տարվա փետրվարին և մարտին, Լավրովը հանդիպել էր նախ Հայաստանի, ապա՝ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Լավրովն այդ հանդիպումներից հետո հայտարարել էր, թե ղարաբաղյան խնդիրը հնարավոր է կարգավորել, ու ևս մեկ անգամ կրկնել․ - «Միջնորդների աջակցության շնորհիվ կողմերը կարողացել են զգալիորեն մոտեցնել իրենց դիրքորոշումները շատ վիճելի հարցերի շուրջ։ Հիմնականում համաձայնեցված են հակամարտության կարգավորման բազային սկզբունքները»։ Իսկ «Բակինսկի ռաբոչի» թերթում հրապարակված հոդվածում Լավրովը, թերևս, առաջին անգամ բարձրաձայնել էր, որ Ադրբեջանն ու Հայաստանը տարբեր տեսակետներ ունեն այդ սկզբունքների իրագործման հերթականության հետ կապված։ Մոսկովյան բանակցությունների ավարտին պաշտոնական Երևանը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ` նշելով: Բանակցային գործընթացում որևէ հիմնավոր խոսքի բացակայությունը Ադրբեջանը փորձում է լրացնել` խոսելով սադրանքների լեզվով, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Բաքուն կրկին ցույց է տալիս, որ չի կարևորում բանակցային գործընթացը, այլապես չէր վտանգի այն՝ արտգործնախարարների հանդիպման օրը զինադադարի հերթական կոպտագույն խախտում իրականացնելով։ Նման սադրանքի գնալով այն ժամանակ, երբ բոլորը սպասում են մոսկովյան հանդիպման արդյունքին՝ Բաքուն նաև հստակ ի ցույց է դնում, որ իրականում հետաքրքրված չէ դրանով և, անկախ նրանից, թե ինչ մակարդակով հանդիպում է ընթանում, շարունակում է կառչած մնալ տարիներ շարունակ իր որդեգրած սադրանքների քաղաքականությունից»։ Արդեն իսկ ակնհայտ է, որ որքան էլ Մոսկվան փորձում է հանդիպումներ կազմակերպել, դրանք անցնում ու անցնելու են անպտուղ, քանի որ չի լուծվել ապրիլյան պատերազմից հետո ամենակարևոր պահանջի կատարման հարցը: Եթե սահմանում լարվածություն հրահրելը Բաքվի «օրակարգի» միակ «ուժեղ» կողմն է` բանակցություններում ի՞նչ պայմանավորվածությունների գալու մասին կարող է խոսք լինել: Թամար Բագրատունի

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am