Անգութ փերին ու կործանվող կյանքերը

Մինչ արդարադատության բարետես նախարարուհի Արփինե Հովհաննիսյանը իր բովանդակազուրկ, բայց ճարտար ծլվլոցով կարիերայի նոր բարձունքներ է նվաճում՝ կառավարման համակարգում բանիմաց, խելոք, իրազեկ ղեկավարի իմիջ կերտելով, Քրեակատարողական հիմնարկներում տիրող անմարդկային մթնոլորտում մեկը մյուսին հաջորդում են դատապարտյալների մահվան դեպքեր։ Երեկ վարդենիսցի հայտնի հեղինակություն Ռաֆայել Խաչատրյանն է մահացել, պատճառներն ու հանգամանքները դեռեւս մնում են չպարզված, այդուհանդերձ այդ գործի խորքում բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը խորը կասկածներ է առաջացնում դատապարտյալի մահվան հանգամանքների վերաբերյալ։ Երկու շաբաթ առաջ էլ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Հրաչյա Գեւորգյանը մահացավ, նա տառապում էր բազմաթիվ հիվանդություններով ու բազմաթիվ անգամ բաց նամակներ էր հրապարակում՝ կանխատեսելով մոտալուտ մահը։ Վերջին տարվա ընթացքում Գևորգյանը մի քանի անգամ հացադուլ էր արել՝ պահանջելով պատշաճ բուժում ապահովել: 57-օր տևողությամբ վերջին հացադուլը դատապարտյալը դադարեցրել էր մարտին: Գևորգյանը տառապում էր քրոնիկական հեպատիտ C-ով, քրոնիկական բրոնխիտով սրացման շրջանում, Պարկինսոնի հիվանդությամբ, արտերիալ հիպերտենզիայով, ալերգիկ դերմատիտով։ Անձնական կարիքները հոգալիս նա օգտվում էր այլ կալանավորների օգնությունից։ Գևորգյանը բազմիցս բողոքել է բանտում տիրող իրավիճակից, իր նկատմամբ վերաբերմունքից, համապատասխան բժշկական օգնության բացակայությունից: Կալանավորը նաև բաց նամակ էր հրապարակել բանտային բարքերի մասին։ Ներկայացրել էր նաեւ մի քանի անգամ բռնությունների ենթարկվելու մասին։ Գևորգյանը նաև նշում էր, որ իր գործի քննության ընթացքում իրեն սպառնացել է բարձրաստիճան ոստիկան Արթուր Գեւորգյանը։2013 թվականի վերջին՝ Հրաչյա Գևորգյանի մայրը՝ Նախշուն Ենգիբարյանը, ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթին ինքնահրկիզման փորձ էր կատարել ի պաշտպանություն որդու իրավունքների: 2016-ի հուլիսի 7-ին Վերաքննիչը հիվանդ կալանավորի վճիռը անփոփոխ էր թողել։ Հրաչյա Գևորգյանը անազատության մեջ էր գտնվում 2011 թվականից եւ տեղաշարժվում էր սայլակով: Բոլոր դեպքերը մեկ անգամ եւս ամրապնդում են կարծիքն այն, որ ՔԿՀ-ներում եւ ոլորտի պատասխանատուների համար անձը ոչ թե անձ է, այլ ապրանք, հնարավոր եկամտի աղբյուր՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Անձը որքան շատ կգտնվի ՔԿՀ-ում, ստացվող եկամուտները եւ շրջանառությունը ավելի մեծ կլինի։ Եթե Շմայսը, Թոխմախի Մհերը եւ առհասարակ ՀՀԿ-ի մարդատյացները իրենց ցանկություններն ու նկրտումներն իրականացնում են միայն խոսքի մակարդակում։ Արփինե Հովհաննիսյանի ղեկավարած համակարգում մարդկային կյանքեր ու ճակատագրեր են կործանվում, դեռ բաց է Հաց բերողի մահվան վերքը եւ ահա, նորերն են բացվում։ Մինչդեռ քաղաքակիրթ երկրներում մեկ մարդկայնին կյանքի կորուստը սկանդալի պատճառ կդառնար, նվազագույնը կլիներ պատասխանատուի պաշտոնանկությունը։ Իսկ մեզ մոտ այդ գեղեցիկ, բայց նույնքան անգութ ՀՀԿ-ի փերին հրամայում է սոսկ «ծառայողական քննություն» նշանակվել։ Բոլորին է պարզ, որ այդ քննությունը ոչինչ չի փոխի, իսկ կալանավայրերում անմխիթար ու անմարդկայնի պայմաններում շատերը մարդակին կյանքով կհատուցեն։ Անի Սահակյան

դիտվել է 135 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am