Երևանում մեկ օրում մի քանի վրաերթի դեպքեր են տեղի ունեցել. վիրավորների մեջ կան դպրոցականներ

ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ ապրիլի 28-ին Երևանում տեղի ունեցած վրաերթերի փաստով: Ժամը 17:50-ի սահմաններում Երևան քաղաքի Ամիրյան փղոոցի բնակիչ, 32-ամյա Արթուր Մարտիրոսյանը իր վարած Mercedes մակնիշի 35 FP008 համարանիշի ավտոմեքենայով Հայաբյան-Աբելյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 13-ամյա Դավիթ Մանասյանին, ով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը սովորում է թիվ 131 դպրոցի 7-րդ դասարանում: Նույն օրը՝ ժամը 18:50-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 76-ամյա Լենդրուշ Վարդանյանը իր վարած Lexus մակնիշի 70 ԼԼ 220 համարանիշի ավտոմեքենայով Մելքումովի փողոցի թիվ 27 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 15-ամյա Անդրանիկ Ստեփանյանին, ով նունպես մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը սովորում է թիվ 155 դպրոցի 9-րդ դասարանում: Իսկ ժամը 11: 00-ի սահմաններում Երևան քաղաքի Այգեձոր փողոցի բնակիչ, 79-ամյա Աիդա Քոչինյանը ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 51 հասցեի մոտ «Այգեձոր Տաքս» ծառայության վարորդներից մեկը իրեն վրաերթի է ենթարկել: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am