Քաղաքական գովազդի գները նվազել են

Մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում քարոզչական վճարովի վահանակներ տրամադրելու առաջարկ է ներկայացրել 14 ընկերություն։ Բոլոր ընկերությունները ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքական ուժերի համար նախատեսել են 325 վահանակ՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Չնայած, ինչպես ցույց տվեցին մեր դիտարկումները, այս պահի դրությամբ դրանց մի փոքր մասն է միայն զբաղված։ «ԱԴՎ դիզայն» ՍՊԸ-ն, խորհրդարանական ընտրություններից առաջ ներկայացրած սակագների համեմատ, վահանակների տրամադրման արժեքը մոտ 20 տոկոսով նվազեցրել է։ Այս ընկերությունը մայրաքաղաքի Կենտրոն, Աջափնյակ, Նոր Նորք, Մալաթիա Սեբաստիա, Ավան վարչական շրջաններում ունեցած իր վահանակների համար առաջարկում է միեւնույն գինը՝ 108 հազար դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար։ Խորհրդարանական ընտրությունների նախաընտրական շրջանում «ԱԴՎ դիզայն»-ն իր վահանակների համար սահմանել էր 129 հազար դրամ/քմ սակագին։ Արշակունյաց 2 շենքի պատի ողջ երկայնքով մեկ քաղաքական պաստառ կախելու մտահղացումն ու իրավունքը պատկանում է «Ադվերսիթի» ընկերությանը։ Եթե հիշում եք, ապրիլի 2-ի ընտրություններից առաջ այստեղ կախված էին ՀՀԿ թեկնածուների՝ Վիգեն Սարգսյանի եւ Արփինե Հովհաննիսյանի նկարներով պաստառները։ 144 քմ մակերեսով պաստառներից յուրաքանչյուրն արժե 1 միլիոն 36 հազար 800 դրամ։ Սակայն, ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների, այս անգամ առաջադրված երեք քաղաքական ուժերից եւ ոչ մեկը չի օգտվել այդ թանկ ծառայությունից։ Այս պաստառների դեպքում շինմոնտաժային աշխատանքների գինը հաշվարկվում է հավելյալ՝ 1 քառակուսի մետրի համար՝ 3600 դրամ, ներառյալ հարկերը։ Սա՝ ավագանու ընտրությունների համար։ ԱԺ ընտրությունների քարոզչության համար սահմանվել էր ավելի բարձր գին՝ 1 միլիոն 382 հազար 400 դրամ։ «Ադվերսիթի» ընկերությունը եւս 21 վայրում վահանակներ ունի, որոնց մեջ կան 600 հազար դրամից մինչեւ ավելի քան 800 հազար դրամի հասնող վահանակներ։ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը նույնպես վահանակներ ունի մայրաքաղաքում։ «Ալեքս Հոլդինգն» առաջարկում է երկու տարածք՝ Անդրանիկի եւ Րաֆֆու փողոցներում, համապատասխանաբար 108 հազար եւ 162 հազար դրամով։ Քաղաքական ուժերին 75 վահանակ է առաջարկում «Զեբրա» ապրանքանիշով հայտնի «Էգա» ՍՊԸ-ն, որը 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ հրաժարվել էր փակցնել ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի պաստառը, չնայած նախնական պայմանավորվածությանը։ Այս ընկերության գովազդային վահանակները տեղադրված են Հայաստանի ողջ տարածքով մեկ։ Միայն Երեւանում ընկերությունն ունի 300-ից ավել գովազդային վահանակ։ Դրանք տեղադրված են նաեւ միջպետական ճանապարհներին եւ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում։ «Էգա»-ի վահանակներն արժեն 108 հազար եւ 162 հազար դրամ։ Առավել մանրամասն՝ այստեղ

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am