69-ամյա տղամարդուն դաժանաբար սպանելու եւ գետը նետելու մեջ կասկածվող 36-ամյա զինծառայողը կալանավորվել է

69-ամյա Հարություն Ազատյանին դաժանաբար սպանելու եւ գետը նետելու մեջ կասկածվող 36-ամյա Վադիմ Օ.-ն Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է։ Մասիս քաղաքի բնակիչ, 69-ամյա Հարություն Ազատյանին առանձնակի դաժանությամբ սպանելու եւ դին Զանգու գետը նետելու մեջ կասկածվողին ապրիլի 28-ին, ոստիկանները բերել են սպանության վայր։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, կասկածյալը Նորամարգ գյուղի բնակիչ, 36-ամյա Վադիմ Օ.-ն է. նա կասկածվում է Մասիս քաղաքի բնակիչ՝ 69-ամյա Հարություն Ազատյանին առանձնակի դաժանությամբ սպանելու եւ դին Զանգու գետը նետելու մեջ։ Նա ոստիկաններին մատնացույց է արել այն վայրը, որտեղ նետել է դին։ Ապրիլի 21-ին սպանվածի կինը՝ 56-ամյա Սրբուհի Ս.-ն, ոստիկանության Մասիսի բաժին հայտարարություն է տվել, որ ժամը 14։00-ի սահմաններում իր ամուսինը՝ Հարություն Ազատյանը, ով տաքսի էր վարում, իրեն պատկանող Opel Astra G մակնիշի 34 ՏF 386 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել տնից եւ չի վերադարձել։ Սպանության վայրում կասկածյալը մատնացույց է արել այն տեղը, որտեղ երկաթով սպանել է իր զոհին, այնուհետեւ դին տեղափոխել զոհին պատկանող ավտոմեքենայի մեջ, տեղափոխել սպանության վայրից եւ նետել Զանգու գետը։ Կասկածյալը հայտնել է նաեւ, որ համոզվելու համար, որ զոհը մահացել է, մեկ անգամ էլ Opel-ով անցել է դիակի վրայով։ Դեպքի վայր են ժամանել նաեւ Սեւանի ջրասուզակները, քանի որ կասկածյալը հայտարարում է, որ դին նետել է գետը։ Աղբյուրի փոխանցմամբ, կասկածյալը պայմանագրային զինծառայող է, նախկինում մեկ այլ տաքսիստի մարմնական վնասվածք պատճառելու համար Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտված է եղել։

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am