Հայաստանում պաշտոնյա մասոններն ու մասոնական շարժման ակտիվացման պատճառները

Հայաստանում ստեղծվել է «Մեծ Արեւելք» մասոնական օթյակ, որի մասին Կենտրոն հեռուստանկերության Ուրվագիծ հաղորդաշարի եթերում հայտնել է Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական կազմակերպության ղեկավար, «Մեծ Վարպետ» Քրիստոֆ Աբբասը: Նա ասել է, որ այդ նպատակով է Հայաստանում: Նա հայտարարել է, որ հայասանյան օթյակը կաշխատի ազատության, հավասարության, եղբայրության սկզբունքների վրա: Թե ովքեր են հայկական օթյակի անդամները,  Աբբասը չի բարձրաձայնել ՝ասելով, որ դա մասնավոր հանգամանք է,եւ միայն տվյալ անձն է ազատ բարձրաձայնել կամ լռել իր մասոնական պատկանելության մասին: 17-րդ դարի սկզբներում  սկզբնավորված մասոնական միությունը համարվում է գաղտնի միություններից մեկը, որին վերագրվում է «համաշխարհային կառավարում»:  Աբբասը  եթերում հայտնել է, որ համաշխարհային կառավարումը իրենք թողնում են քաղաքական գործիչներին, իսկ օթյակի անդամները ընդամենը հավաքվում են հատուկ ծիսակարգով, կազմակերպում քննարկումներ ամենատարբեր հարցերի շուրջ, փորձում դրանք դարձնել հանրային, քաղաքական օրակարգի մաս, հասցնել պատգամավորներին, պետական կառույցներին եւ այլն:Այս համատեքստում խիստ անհասկանալի է, թե ինչու են մասոնական օթյակները առանձնակի խորհրդավորություն պահում իրենց շուրջ, գործում գաղտնիության պայմաններում.մեր հայրենակից մասոնները եւս  խիստ գաղտնի են պահում իրենց ինքնությունը, թեպետ խոսվում է անգամ բարձրաստիճան պաշտոնյաների անդամակցության մասին: Նրանք ոչ միայն բացահայտ չեն ներկայացնում իրենց ծավալած գործունեությունը, այլև առհասարակ թաքցնում են իրենց գերնպատակը: Մասոններն ասում են, թե փորձում են աշխարհը լուսավորել այլ ուղղությամբ:Որն է այս մարդկանց նպատակը, ուր են ուզում տանել մարդկանց իրենց քողարկված նպատակներով ՝ այդպես էլ հայտնի չէ: Այսօր հայտնի դարձավ, որ  Աբասը հյուրընկալել  է նաեւ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ մասոնները սկսել են ավելի հրապարակային գործել.սակայն նա նաև նշեց,որ Երեւանում գոյություն ունեցող մասոնական երկու օթյակները գաղտնիության քողի տակ են գործում: Հայաստանում մասոնների ակտիվությունը սոցիոլոգը պայմանավորում է հայերիս՝  նրանց նկատմամբ դարեր առաջ ունեցած  դրական վերաբերմունքով,ցուցաբերած օգնությամբ.  հիմա էլ Ադիբեկյանի համոզմամբ եկել են հատուցման ժամանակները «Կիլիկյան թագավորության ժամանակ մենք բավական օգնել ենք իրենց,ու հիմա դրա համար իրենք բավական շնորհակալ են հայերին:Երկրորդը, մասոնները  հիմա ուզում են քրիստոնեա աշխարհին մի քիչ «դուխ տալ» եւ ուզում են գալ լույս աշխարհ, բաց գործել»,- ասաց Ադիբեկյանը ՝հավելելով, որ մասոններն արդեն էլեկտրոնային կայքեր անգամ ունեն: Ադիբեկյանը հիշեց, որ ժամանակին ԱՄՆ-ն կառավարող մասոնական շարժումները  քանդեցին՝ ստեղծելով երկու կուսակցություն, քանի որ կարծում էին, որ գաղտնիության պայմաններում գործելը դեմ է ժողովրդավարության սկզբունքներին: Հիմա Ադիբեկյանի համոզմամբ մասոնները փորձում են վերականգնել իրենց դիրքերը.«Իրենց անելիքները հետեւյալներն են՝ բարեգործություն, կրոնական դաստիարակություն եւ իրենց արժեքների տարածում»:Ադիբեկյանի խոսքով մասոնականությունը ոչ մի վատ բան չի ենթադրում ու հետապնդում.մեր հարցին, թե այդ պարագայում ինչու են մասոնները գաղտնի պահում իրենց ինքնությունը, ինչպես Հայաստանում է, նա պատասխանեց.«Իրենք ուզում են չոռ աչքից հետու մնալ. ինձ այդպես է թվում,որովհետեւ նրանց մեջ կա մանկամտություն»: Ադիբեկյանը պնդեց, որ Հայաստանում մասոնական օթյակների անդամների թիվը մեծ չէ, սակայն չասաց,թե քանի հայ մասոն կա.«Նախ ակումբների անդամների թիվն է սահմանափակ, հետո էլ այդ ակումբներին անդամակցելու համար կամ պետք է իշխանություն ունենալ, կամ ազդեցիկ լինել»: Ադիբեկյանը  չի կարող ասել, թե Հայաստանի իշխանական էլիտայից ովքեր են այդ շարժման անդամներ, բայց որ կան, դա հաստատ է.«Սակայն չի կարելի ասել, որ իշխանությունը այս շարժման պահանջն ունի, քանի որ մասոնները իշխանության վրա դուրս չեն գալիս, իշխանությունը զանգվածների հետ գործ ունի, օրինակ ընտրությունների ժամանակ, տարբեր ծրագրերի իրագործման ժամանակ եւ այլն. այլ բան է, որ այդ շարժումը կարողանա ներդրում բերել Հայաստան, որովհետեւ որքանով տեղյակ եմ՝ իրենք հարուստ են»: Անի Սահակյան

դիտվել է 7599 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am