Ֆրանսիան հորդորել է ԿԺԴՀ-ին հրաժարվել միջուկային զենքի ստեղծման ծրագրից
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել` կոչ անելով Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությանը հրաժարվել հրթիռամիջուկային ծրագրից: Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ռոմեն Նադալը հայտարարել է, որ Ֆրանսիան կոչ է անում Հյուսիսային Կորեային անմիջապես հետևել այն պարտավորություններին, որը ստանձնել է միջազգային հանրության դիմաց և իրականացնել միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագրերի լիակատար, վերջնական կրճատում:: Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունն ապրիլի 29-ին բալիստիկ հրթիռի է արձակել, որը Պենտագոնի և Ճապոնիայի կառավարության տվյալներով` կարճ ժամանակ անց ընկել է ԿԺԴՀ տարածքի վրա, սակայն չկան տվյալներ այն մասին, թե արդյոք փորձարկումը հաջող է անցել:
