Իսկ մերոնք ի՞նչ են կարդում համացանցով. լուրերի վերնագրե՞ր, անպատասխանատու «լրագրողների» հորինած ֆեյքե՞րը

Անցնող տասնամյակներին անտեսման եւ արհամարհանքի մեծագույն չափաբաժինը հասավ տպագիր մամուլին, որի եկամուտների հետզհետե նվազման, ինչպես նաեւ նախ հեռուստատեսության, ապա համացանցի հետ անհավասար մրցակցության պայմաններում Հայաստանում բոլորովին զիջեց իր՝ ատենոք ամուր դիրքերը եւ այժմ դարձել է գոյությունը մի կերպ քարշ տվող մեդիամիջոցի: Եվ բնավ պատահական չէ, որ Հայաստանում առհասարակ տիրապետող կարծիք է ձեւավորված, թե «ո՞վ է այսօր թերթ կարդում. ինտերնետը քանի կաՙ թերթերը բոլորովին կմեռնեն վերջին թոշակառուի հետ»: Իմ այս սյունակը թույլ չի տալիս ծավալվելու եւ բացատրելու այն հարակից հանգամանքները, թե իրականում ի՞նչ է կատարվել մեր տպագիր մամուլի հետ, որի օրական միջին ընդհանուր տպաքանակը 1995 թ.ի համեմատ նվազել է 8-9 անգամ, մինչդեռ մամուլի կրպակների թիվն ավելացել է շուրջ 2 անգամ, իսկ թոշակառուն ի վիճակի չէ նույնիսկ շաբաթը 1 անգամ թերթ գնելու: Կռահում եմ բոլոր առարկությունները, որոնցից գլխավորն անշուշտ լինելու է այնՙ որ ողջ աշխարհում են թերթերը տեղի տալիս համացանցի դիմաց: Բայց մեր երկրի պարագայում համացանցի հաղթարշավով խանդավառներին ուզում եմ հարց տալ. իսկ մերոնք ի՞նչ են կարդում համացանցով. լուրերի վերնագրե՞ր, ինչպես նշում են «Նյու Յորք Թայմզի» խմբագիրները, անպատասխանատու «լրագրողների» հորինած ֆեյքե՞րը, թե՞, օրինակ, Ծիծեռնակաբերդի ֆոնին ցուցադրական սելֆիները ծայրահեղ շպարված կանանց: Ամբողջ երկու դար տպագիր մամուլը տեխնոլոգիական տարբեր զարգացումներից ե՛ւ օգտվել, ե՛ւ վնասել է, եւ այսօր ստիպված է դիմագրավել նորանոր մարտահրավերներ, միշտ պահելով գիտակցությունը, որ թերթի, շաբաթաթերթի կամ ամսագրի ընթերցողը բոլորովին այլ որակի քաղաքացի է: Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am