Կոդավորված ելույթի գաղտնիքները

Սպառնալիքները չեն շրջանցի մեզ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հյուրընկալել էր օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին: Նա հանդես եկավ ելույթով՝ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ և մի շարք կարևոր հարցադրումներ արեց` ինչպե՞ս ենք տնօրինելու մեր պետության, մեր ժողովրդի ժառանգությունը, ինչպե՞ս ենք պահպանելու ու բազմապատկելու այն, ինչպիսի՞ն ենք ուզում լինի Հայաստանը վաղը, տասը կամ քսան տարի հետո, ինչպիսի՞ն կլինի Հայաստանի տեղն ու դերը աշխարհում, ինչպիսի՞ն կլինի Հայաստանը մեր զավակների, սերունդների համար: Նա հստակ հասկացնել տվեց, որ մենք չպիտի բավարարվենք միայն Հայաստանի ներքին խնդիրների կարգավորմամբ, քանի որ աշխարհաքաղաքական փոփոխությունները մեզ հարկադրում են միավորել աշխարհասփյուռ ողջ հայությանը՝ ապահովելու համար մեր ժողովրդի անվտանգ գոյությունը և տեղն աշխարհում: Անհրաժեշտություն է, որպեսզի Հայաստանը լինի բոլոր առումներով կարգավորված պետություն և հանդիսանա միացյալ հայությանը դեպի իրեն ձգող, գրավիչ, հույսեր ներշնչող օրրան: «Տարածաշրջանի իրավիճակը հաշվի առնելով՝ մենք ուղղակի հարկադրված ենք ունենալ ուժեղ, ոտքի վրա ամուր կանգնել կարողացող, իր ուժերին վստահ պետություն, որտեղ բոլորը, եթե կարիքը լինի, պատրաստ լինեն դառնալ հայրենիքի զինվոր»,- նշեց նա: Այլ կերպ ասած, Ս.Սարգսյանն արձանագրեց, որ Հայաստանը, խոշոր հաշվով, չունի դաշնակից, և ինքնուրույն պետք է աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում փորձի առանց կորուստների զարգանալ, հստակ ցույց տալով, որ կան սպառնալիքներ, իսկ դրանք դիմագրավելու համար անհրաժեշտ է ամուր պետության հաստատումը: Ուշագրավ էր Ս.Սարգսյանի ելույթում այն ճչացող հանգամանքը, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը չհիշատակեց, որպես մեր երկրի ամենահավատարիմ բարեկամ երկիր: Մարտահրավերը նաև հնարավորություն է Սերժ Սարգսյանը ամրագրեց, թե ինչպիսի բազմաշերտ ու փոփոխվող մարտահրավերների առջև է կանգնած մեր տարածաշրջանը, և հստակ կանխատեսեց, որ մարտահրավերներն ու սպառնալիքները չեն կարող շրջանցել Հայաստանը. «Բայց մեր պատմական փորձից լավ գիտենք, որ ցանկացած մարտահրավեր նաև հնարավորություն է: Հնարավորություն է նորովի բացահայտելու, գնահատելու այն ուժը, որ մենք ունենք, այն ահռելի պոտենցիալը, որ մենք ունենք, ու որը դեռ մնում է ոչ լիարժեք բացահայտված ու իրացված: Մեկ հայացքն անգամ մեր երեկվա պատմությանն ու մեր լայն հարևանությամբ տեղի ունեցող գործընթացներին բավարար է արձանագրելու այն գինը, որն ունի քաղաքական կայունությունը մեր երկրում, ունի մեր պետականության անվտանգ ընթացքի համար»: Հայաստանի շուրջ ստեղծված է, իսկապես, բարդ իրավիճակ: Սրված են Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները, Ադրբեջանը շարունակաբար պատերազմի քարոզչությամբ ու սադրանքներով է զբաղված, իսկ մեր տարածաշրջանից դուրս Ռուսաստանն ու Թուրքիան ամեն պահի կարող են ավելի սուր առճակատման գնալ: Բայց նույնիսկ այս իրավիճակում Հայաստանը կարող է մանևրել, կարծես արևմուտքին ուղերձ հղեց Ս.Սարգսյանը: Իրանի ու արեւմուտքի հարաբերություններում հաստատված համաձայնությունն այն պատմական նվերն էր, որ ստացավ Հայաստանը: Բայց նույնիսկ այս հարցում Հայաստանը պետք է փորձի այնպիսի քայլեր իրագործի, որպեսզի Հայաստանի ակնկալիքները Ռուսաստանի պատկերացումներին չհակադրվեն: Այսինքն, Հայաստանը, կարծես, չորս կողմից շրջապատված է ականներով... Ու այստեղ է, որ մարտահրավերները նոր հնարավորություններ են ստեղծում մեր տնտեսության համար՝ առաջ բերելով նոր ջանքերի, տնտեսական ծրագրերի և յուրահատուկ մոտեցումների ներդրման հրատապ անհրաժեշտություն: Թուրքիան ու Ադրբեջանը չեն կարող մեզ հետ խոսել սպառնալիքի, ուժի դիրքերից «Անշուշտ, Հայաստանի իրավիճակի քննարկումը հնարավոր չէ առանց արտաքին աշխարհի ազդեցությունը հստակ գնահատելու: Սակայն այստեղ պետք է հստակ գնահատենք արտաքին ազդակների տեղն ու դերը: Այո՛, մեր անմիջական արտաքին միջավայրը բարդ է, խճճված և հաճախ խիստ հակասական ու դժվարությունն այն է, որ շատ պարագաներում այդ միջավայրը նաև անկանխատեսելի է: Բացի դրանից, Հայաստանը համաշխարհային տնտեսական համակարգի մաս է կազմում, ուստի և չի կարող խուսափել նաև համաշխարհային շուկայի ազդակներից: Սակայն դա բնավ չի նշանակում, որ մենք այդ ամենի հետ պետք է համակերպվենք: Այն մտայնությունը, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, և Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումը վերացված չէ, մենք լավ չենք ապրելու, անընդունելի է: Մեր երկրի կառավարման թերությունները այդ պատճառով չեն», արձանագրեց Ս.Սարգսյանը: Այստեղ Սերժ Սարգսյանը հակադրվեց Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի թեզին` քանի դեռ ԼՂ-ի հարցը չի լուծվել, քանի դեռ փակ է Հայաստան-Թուրքիա սահմանը, լավ չենք ապրելու... Ս.Սարգսյանն առաջին նախագահի թեզը ջախջախելով, ձգտում է ապացուցել, որ Հայաստանը նույնիսկ երկու հարեւանի հետ չունենալով նորմալ հարաբերություններ` կարող է զարգանալ, եթե երկրի ներսում ճիշտ կառավարում իրականացվի: Այսինքն, Ս.Սարգսյանի ուղերձը հետևյալն է` չբողոքենք այն ակնհայտ փաստի համար, որ Թուրքիայում ու Ադրբեջանում այսօր գործում են իշխանություններ, որոնք Հայաստանի հետ ոչ միայն չեն ցանկանում հաշտվել, այլև նաև սպառնալիքի աղբյուր են դարձել: «Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը շատ լավ գիտենք բոլորս և գիտենք վաղուց: Սակայն փաստն այն է, որ տարիներ շարունակ նրանց իրականացրած քաղաքականությունն այն արդյունքը չի տվել, որ իրենք կցանկանային տեսնել: Նրանք մեզ հետ փորձել են խոսել սպառնալիքի, պարտադրանքի և ուժի դիրքերից: Այդ ձևով մեզ հետ խոսելն անհեռանկար է և որևէ արդյունք չի տալու, ինչպես չի տվել մինչև այսօր», Անկարայի ու Բաքվի ուղղությամբ` փաստեց Ս.Սարգսյանը: Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունները շարունակվելու են, քանի որ Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է. բանակցությունների այլընտրանքը` պատերազմն է, իսկ ԼՂ-ի խնդիրը լուծվում է Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ: «Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են դրանից և իրենց տրամաբանական ու արդար լուծումն են գտնելու այդ խնդրի կարգավորմանը զուգահեռ: Քանի դեռ այդ հիմնական խնդիրը կա, քանի դեռ անորոշության է մատնված Արցախի կարգավիճակը, որևէ այլ հարց լուծում գտնել չի կարող»: Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հնարավոր հարաբերություններին, ապա Ս.Սարգսյանը փաստեց, որ առաջընթացի որեւէ հնարավորություն այս պահին չկա: «Մենք այս պայմաններում ապրում ենք արդեն 25 տարի: Այս պայմաններին մենք արդեն ընտելացել ենք և հարմարվել: Մեր առաջընթացի հնարավորությունները մենք այս խնդիրների լուծման հետ չենք կապում և չենք կապելու: Մենք պետք է համակերպվենք այն մտքին, որ Մարտակերտից և Մարտունուց դեպի արևելք և Գյումրուց ու Արմավիրից արևմուտք մենք որևէ իսկական գործընկեր չունենք: Մինչև հիմա ապրել ենք առանց նրանց՝ ապահովելով զարգացման ավելի կամ պակաս տեմպեր: Համարենք, որ այնտեղ անհատակ ու անանցանելի ճահիճ է»: Թբիլիսին ու Թեհրանը թանկ են մեզ համար Վրաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունները Ս.Սարգսյանը կարեւորեց` առանց մանրամասնելու, թե բարիդրացիական հարաբերությունների հիմքում այս երկու երկրների հետ կոնկրետ ինչ նոր ծրագրերի, նախաձեռնությունների շուրջ է Երևանը մտորում: Նա, ըստ էության, հստակ հասկացնել տվեց Մոսկվային, որ այս երկու երկրների հետ փոխգործակցությունը Հայաստանի համար որքան թանկ է, հետեւաբար Հայաստանը շարունակելու է աշխատել Թբիլիսիի և Թեհրանի հետ: «Մենք երբեք չենք փորձել գործել մեծ տերություններին և կարևոր աշխարհաքաղաքական կենտրոնների հակադրությունների դաշտում, չենք փորձել էժանագին ու կարճաժամկետ այսրոպեական օգուտ ստանալ այդ ուժերի հակասություններից», նկատեց նա: Հատկանշական է, որ Ս.Սարգսյանն անուղղակիորեն շեշտեց, որ բավարարված չէ այս փուլում մեր երկրի արտաքին գերատեսչության աշխատանքներից, նա բաց հայտնեց, որ հանձնարարել է ԱԳՆ-ին և բոլոր դիվանագիտական առաքելություններին` նոր եռանդով լծվել Հայաստանի տնտեսական շահերն առաջ մղելու գործին ու հստակ խնդիր է դրվել` նոր արտաքին ուղիղ ներդրումների նպաստել. «Դրանք կարող են լինել ներդրումային ծրագրեր, որոնք մշակվել են այստեղ, ինչպես նաև արտաքին ներդրողների շահերից բխող հնարավոր տարբերակներ՝ իրենց նախաձեռնությամբ: Կրկին պնդում եմ, որ լուրջ ծրագրերի առկայության պարագայում մենք պատրաստ ենք ստեղծել դրանց համար հնարավոր ամենաբարենպաստ պայմանները»: Թամար Բագրատունի

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն․ վերջինը հայտնվել է մայթին, բախվել լուսացույցին Քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել է մարդու համար Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է․ Խոսրով Հարությունյան (video) ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում Եվս երեք իրանական լցանավ անցել է ամերիկյան շրջափակման միջով Էրդողանը Նիկոլի հետ կապված կայացրել է որոշում․ Հայկ Նահապետյան (video) Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը The Times of India. Հորմուզի նեղուցում արգելափակված է Հնդկաստանի համար կարևոր բեռներով 40 նավ Զելենսկին փչացրել է Նիկոլի ծրագրերը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am