«Երիտասարդը Ստեփանավանից Գյումրի էր եկել հատուկ ռուս զինծառայողի սպանելու համար»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գյումրիից քաղաքագետ Գագիկ Համբարյանը չի կարծում, որ ռուս զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևի սպանության պատճառով կարող է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների և գյումրեցիների հարաբերությունները լարվել: Հիշեցնենք, որ Դ. Յալպաևը սպանվել է ապրիլի 22-ին Գյումրի քաղաքի «Արգո» խանութի մոտ: Սպանության կասկածանքով նույն օրը ձերբակալվել, ապա երեք օր անց կալանավորվել է 21-ամյա Արման Ջանջուղազյանը, որն ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ ունի: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (դիտավորյալ սպանություն): Այս սպանությանը վերաբերող մի քանի հարցերի մասին զրուցեցինք քաղաքագետի հետ: – Պարոն Համբարյան, այս դեպքի առիթով Գյումրիում ի՞նչ զարգացումներ կան: – Բարդ իրավիճակ է, Գյումրիում իրարամերժ տեղեկություններ են շրջանառվում: Իսկ հիմա պարզ է դառնում, և բավականին հավաստի են տեղեկությունները, որ երիտասարդը ռուս զինվորականի սպանելու համար Ստեփանավանից հատուկ Գյումրի էր ժամանել: Ես որքան տեղյակ եմ, և որքան նույն իրավապահ մարմիններն են ասում, նա մահմեդականություն ընդունած հայ է, որը երկար տարիներ Հայաստանում չի ապրել, հետո եկել է այստեղ և ապրում էր պապի հետ: Նա այդ օրը Գյումրի էր եկել մեկ նպատակով՝ հավանաբար ռուս զինվորականի սպանելու նպատակով: Սա շատ մտահոգիչ դեպք է, որովհետև որքան էլ նա երիտասարդ ու հոգեկան հիվանդ լինի, իմ կարծիքով նրան ուղղորդել են: – Ովքե՞ր կամ ի՞նչ շրջանակներ են ուղղորդել նրան: – Շրջանակները տարբեր կարող են լինել: Ադրբեջանական կամ թուրքական գաղտնի ծառայությունները բավական ակտիվ են աշխատում մեր տարածաշրջանում: Եվ նրանց գլխավոր նպատակն է սրել հայ-ռուսական հարաբերությունները: Այլ ուժեր նույնպես կան, որոնց ձեռնտու չեն հայ-ռուսական լավ հարաբերությունները: Բայց իմ կարծիքով ռուսները դա շատ լավ հասկանում են, որ կան ուժեր, որոնք ամեն ինչի ընդունակ են սրելու հայ-ռուսական հարաբերությունները, և ընդհանրապես, իրավիճակը Հայաստանում, դրա համար էլ իրենց զուսպ պահեցին: Իսկ այդ տղայի կողմից Գյումրին պատահական չէ ընտրված: Չէ որ Գյումրիում է գտնվում է 102-րդ ռազմաբազան և նրա անձնակազմը, որը 5000-ից ավելին է: – Նաև տեղեկություններ հրապարակվեցին, թե Ա. Ջանջուղազյանն իսլամիստների հետ է կապ ունեցել: – Այո, այդ վարկածն էլ կա: Քաղաքում շրջանառվող տեղեկությունների համաձայն նրա մոտ Ղուրան է եղել, և մարմնի վրա Ղուրանից դաջվածքներ են եղել: Նա չի էլ թաքցրել, որ մահմեդական է: Այո, կա վարկած, որ իսլամիստներից է ուղղորդված: Եվ ուղղորդված է, քանի որ նա չէր կարող շատ միամիտ հայտնվել այդտեղ: Նա բավականին լավ տեղեկացված է եղել, որ ռուսական զինվորականները հիմնականում որ թաղամասում են, որտեղ են ավելի շատ մուտք ու ելք անում: Եվ պատահական չէ, որ նա հայտնվել է Բուլվարային կոչվող թաղամասում և այն խանութի մոտ, որտեղից էլ ռուս զինվորականերն առևտուր են անում: Ինչու նա չհայտնվեց քաղաքի կենտրոնում կամ Արցախ թաղամասում: Չհայտնվեց, որովհետև այդ թաղամասերում ռուս զինվորականները չեն լինում: Այստեղից էլ հետևություն, որ նա բավականին լավ ուսումնասիրել է ռուս զինվորականների կուտակման վայրերը: Այնպես որ կարող էր իսլամիստներից ուղղորդված լինել, որոնք ջիհադ են հայտարարել Ռուսաստանի նկատմամբ: ՀՀ-ն ևս նրանց համար թշնամական երկիր է համարվում: – Իսկ ռուս զինծառայողների կամ Գյումրիի ռուսական համայնքի կողմից դժգոհություն, լարվածություն չկա՞ այդ սպանության պատճառով: – Ռուսական ռազմաբազան «շատ մեծ» օրգանիզմ է և ամեն ինչ պատահում է: Ռուսական ռազմաբազայի զինծառայողները տարիներ շարունակ տարբեր հանցանքներ են գործել ՀՀ տարածքում՝ մարդկանց են մահացու վրաերթի ենթարկել, նույն այդ «Արգո» խանութի դիմաց քանի դեպք է եղել: Վահրամաբերդ գյուղում ռուս զինվորականների անփութության պատճառով երկու անչափահաս երեխա մահացավ: Չեմ մոռանում, որ հարբած ռուս զինվորականները կրակոցներ բացեցին քաղաքի կենտրոնում, որի հետևանքով մեկ մարդ զոհվեց, յոթ հոգի էլ ծանր վիրավորվեցին: Այնուամենայնիվ, Գյումրիի բնակչությունը լարվածություն չի դրսևորել ռուս զինվորականության նկատմամբ: Նույն Պերմյակովի դեպքը: Եվ այսքանից հետո ռուս զինվորականները բարոյական իրավունք ունե՞ն այս դեպքի պատճառով լարվել քաղաքի բնակչության հետ: Դժբախտություն է տեղի ունեցել, և ինչպես իրենք, այդպես էլ մենք արդարադատություն ենք պահանջում: Պետք չէ քաղաքականացնել դա: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am