Իսկ ե՞րբ ենք բաժանելու պորտֆելները. ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը տվել է պատասխանը

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ նախորդ օրվա ԳՄ նիստը տևել է ընդամենը 15 րոպե։ «ԳՄ անդամները շուստրիացել են. ընդհանուր մթնոլորտում շատ բան չեն խոսում, սպասում են՝ վերջում «տետ ա տետ» հանդիպեն նախագահի հետ, էդտեղ ասեն իրենց ասելիքը»,- ասաց մեր զրուցակիցը: ԳՄ-ում 15 րոպեանոց նիստում Ռուբիկ Թադևոսյանը հասցրել է ներկայացնել իրենց հիմնադրամի գործունեությունը, Արմեն Աշոտյանը` Ղարաբաղում Անդրանիկ Մարգարյանի կուսակցական դպրոցի աշխատանքները, Էդուարդ Շարմազանովը՝ Չեխիայի ցեղասպանության ճանաչման խնդրի շուրջ ծավալվող իրադարձությունները: ԳՄ նիստին չեն մասնակցել Վիգեն Սարգսյանը, որը գործուղման է եղել, և ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, որը Հայաստանում չէ արդեն մոտ երեք շաբաթ: Սերժ Սարգսյանը հարկ է համարել տեղեկացնել ծերակույտին, որ ինքն ու վարչապետ Կարեն Կարապետյանն արդեն իսկ հանդիպել են ՀՅԴ ներկայացուցիչների հետ, կոալիցիոն համաձայնագիրն ամբողջովին պատրաստ է, հաջորդ ԳՄ-ում, ըստ ամենայնի, կներկայացվի ծերերին` ծանոթանալու և ստորագրման պատրաստելու: «Մեզանում գործում է հետևյալ ձևաչափը. համաձայնագիրը, մինչև ԳՄ-ում քննարկվելը, ուղարկվում է ԳՄ անդամների էլեկտրոնային հասցեներին` առաջարկների համար, իսկ ԳՄ-ում արդեն ընդունված առաջարկներով տեքստն է հաստատվում»,- ասաց մեր զրուցակից ԳՄ ներկայացուցիչը: Համաձայնագրում պորտֆելների մասին խոսք չկա՝ ԱԺ նախագահի, տեղակալների, հանձնաժողովների նախագահների ու ՀՅԴ-ին տրվելիք պորտֆելների հարցը կքննարկվի փաթեթով, հաջորդ ԳՄ-ներից մեկում, տեղեկացրել է Սերժ Սարգսյանը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am