Գագիկ Խաչատրյանի հարազատների գործերն այնքան էլ լավ չեն. սկսել են ավելի քիչ հարկ վճարել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ, Հայաստանի «վերնախավի» երբեմնի ամենաազդեցիկ անձանցից մեկի` Գագիկ Խաչատրյանի հարազատների գործերը այնքան էլ լավ չեն: ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած 1000 հարկատուների ցանկում նրա հարազատների վերահսկողության տակ գտնվող առնվազն երեք ընկերություն այս տարվա առաջին եռամսյակում զգալիորեն ավելի քիչ հարկ է վճարել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում: «Մեգասպորտ», «Մեգաֆուդ» և «Ապեյրոն» ընկերությունները այս տարվա առաջին երեք ամսվա ընթացքում վճարել են ընդհանուր առմամբ՝ 400 միլիոն դրամի հարկ, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմում էր 453 միլիոն դրամ: Ինչ վերաբերում է «Յուքոմ» ընկերությանը, ապա նրա վճարած հարկերը շեշտակի աճել են: Այս տարի «Յուքոմը» վճարել է 1.2 միլիարդ դրամ, անցած տարվա 530 միլիոն դրամի դիմաց: Սակայն պետք է հաշվի առնել, որ անցած տարի «Օրանժ Արմենիան», որը ներկայումս արդեն «Յուքոմի» կազմում է, անցած տարվա առաջին եռամսյակում դեռ հանդես էր գալիս որպես առանձին տնտեսվարող սուբյեկտ, և վճարել էր 782 միլիոն դրամ: Ստացվում է, որ «Յուքոմն» ու «Օրանժը» միասին անցած տարվա առաջին եռամսյակում վճարել էին 1.3 միլիարդ դրամ, իսկ այս տարի 1.2 միլիարդ: Փաստորեն, այս դեպքում ևս ունենք հարկերի նվազում»: Մանրամասները թերթի այսօրվա համարում

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am