Կառավարությունը դեմ է 30 գլուխ կենդանի ներմուծելուն

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արարատի մարզի 5 և Լոռու մարզի 4 համայնքների լավագույն հնգամյա զարգացման ծրագրերը: Համայնքների ղեկավարները վարչապետին են ներկայացրել ձեռնարկատիրական և սոցիալական բնույթի զարգացման տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են  սպանդանոցների, չրանոցների, աղբի վերամշակման գործարանի, սառնարային, անասնապահական տնտեսությունների հիմնմանը, թեթև արդյունաբերության, զբոսաշրջության զարգացմանը, ասֆալտապատման իրականացմանը, դպրոցների, մանկապարտեզների, մշակույթի տան հիմնանորոգմանը: Ծրագրերի  շուրջ ծավալվել է  առարկայական քննարկում: Ի թիվս մի շարք ծրագրերի՝ Վեդի համայնքի ղեկավարը ներկայացրել է նաև քաղաքում աղբի տեսակավորման կայանի կառուցման ծրագիրը և նշել, որ այն գնահատվում է 100 մլն դրամ: Արդեն իսկ մասնավորը կատարել է 25 մլն դրամի ներդրում, կառավարությունից ակնկալվում է 75 մլն դրամի վարկային միջոց: Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը՝ վարչապետը նշել է, որ գործադիրը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել վարկային միջոցների ներգրավման հարցում: Արարատի մարզի Արարատ գյուղական համայնքի ներկայացրած ծրագրերի շարքում, մասնավորապես, քննարկվել է շարժական սպանդանոցի հիմնման ծրագիրը, որը գնահատվում է 130 մլն դրամ: Կարեն Կարապետյանը նկատել է, որ նման ծրագիր ներկայացրել է նաև մարզի Վեդի համայնքը: Կառավարության ղեկավարը նշել է, որ պետք է գնահատել դրանց քանակն ըստ անհրաժեշտության: «Անհրաժեշտ է ծրագրերը գույքագրել: Մենք իրականում գնում ենք սպանդանոցների ինստիտուտի զարգացմանը, այդ իսկ պատճառով ստեղծելու ենք անհրաժեշտ միջավայր, որպեսզի շուկան ապահովենք: Բայց այժմ կարո՞ղ ենք ասել, որ դուք գիտեք, թե որքան սպանդանոց է անհրաժեշտ Արարատի մարզին: Պետք է թողունակությունը, կենդանիների քանակը, շուկան հաշվի առնել»,- ասել է վարչապետը: Արարատի մարզպետ Արայիկ Գրիգորյանը նշել է, որ նման հաշվարկ կատարել են և շարժական սպանդանոցն ընդունելու է պատվերներ մարզի բոլոր համայնքներից: Մարզպետի խոսքով, եթե բացի այս ծրագրից ներկայացվի սպանդանոցի հիմնման մեկ այլ ծրագիր, ապա կառաջարկեն ներդրումներն ուղղել այլ ոլորտ, քանի որ շարժական սպանդանոցի ծրագիրն ամբողջությամբ կլուծի խնդիրը: Նշվել է նաև, որ Գյուղատնտեսության նախարարությունն էլ մշակել է սպանդանոցների օպտիմալ տեղաբաշխվածության քարտեզը: Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է քննարկել նշված ծրագիրը և ներկայացնել առաջարկություն: Լոռու մարզի Ալավերդի քաղաքի ղեկավարը ներկայացրել է զբոսաշրջության, գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության ոլորտների մի քանի նախագծեր: Մասնավորապես, ուշադրություն է հրավիրվել կարի ֆաբրիկա հիմնելու ծրագրին, որի առաջին փուլով նախատեսվում է ստեղծել 600 աշխատատեղ, իսկ երկրորդում՝ 1600: Ալավերդի համայնքի ղեկավարը նշել է, որ համայնքը պատրաստ է ներդրողին հատկացնել անհրաժեշտ շենքային տարածքը՝ իր ենթակառուցվածքներով: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն էլ ավելացրել է, որ ծրագիրը քննարկման փուլում է, սակայն ներդրողը պատրաստ է այն իրականացնել միայն որոշ ժամանակ անց, ուստի ներդրումային ծրագրի փաթեթը կարող է ներկայացվել այլ ներդրողների ևս: Մարզպետի խոսքով, Ալավերդին արդյունաբերական քաղաք է և հիմնական աշխատատեղերում այսօր ներգրավված են հիմնականում տղամարդիկ: Ըստ Նալբանդյանի, դեռևս խորհրդային ժամանակներում քաղաքում երեք հերթափոխով գործել է կարի ֆաբրիկա, այսինքն աշխատուժի խնդիր այսօր չի լինի: Անդրադառնալով նշված ծրագրին՝ Կարեն Կարապետյանը հորդորել է այն  առարկայական քննարկել թեթև արդյունաբերության բնագավառում գործունեություն ծավալող ընկերությունների հետ: «Կառավարությունը պատրաստ է ծրագրի իրականացման վարկային միջոցները սուբսիդավորել: Այս ծրագրի հարցում ամեն կերպ կանգնելու ենք համայնքի կողքին»,- ընդգծել է վարչապետը: Լոռու մարզի Արջուտ համայնքում տոհմային տնտեսություն հիմնելու ծրագրով էլ առաջարկվել է ներմուծել 30 գլուխ կենդանի և դրանք հատկացնել տեղի բնակիչներին՝ համայնքում անասնագլխաքանակն ավելացնելու նպատակով: Ծրագիրը գնահատվել է 50 մլն դրամ, հետվերադարձելիության ժամկետը՝ 10 տարի: Կարեն Կարապետյանը նշել է, որ գործադիրը նպատակահարմար չի համարում  այս ծրագիրը և առաջարկել է մասնավորի ներգրավմամբ իրականացնել ֆերմերային տնտեսություն հիմնելու ծրագիր: «Մենք ֆինանսավորում ենք այն ծրագրերը, որտեղ մասնավորը համատեղ ներդրում է կատարում, բացի այդ, ներկայացված ծրագրի սխեմայի մեջ ռիսկայնությունն ու պատասխանատվությունը չի երևում: Այդ իսկ պատճառով, այս ծրագիրը մեզ համար ընդունելի չէ»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին՝ մանրամասն ուսումնասիրել ներկայացված բոլոր ծրագրերը և ըստ արդյունավետության ցուցաբերել համապատասխան օժանդակություն:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am