Մանդատից զրկված Մամոյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել

«Ժամանակ»-ում կարդում ենք. «ԲՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված, ԲՀԿ Նոր Նորքի կառույցի պատասխանատու Արթուր Մամոյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել։ Բանն այն է, որ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել, որ Մամոյանը ԱԺ չի գնալու։ Նա ապրիլի 2-ին ստացել էր 5612 ձայն, իսկ ՀՀ ՎՊ առաջատար մասնագետ Արտյոմ Ծառուկյանը՝ 5104 ձայն։ Հիշեցնենք, որ Մամոյանը 2012-ին Նոր Նորքում 19 հազար ձայն էր հավաքել, սակայն այն ժամանակ նրա փոխարեն պատգամավոր դարձավ Հայկ Խաչատրյանը։ Հիմա էլ Մամոյանը ԱԺ չի գնում՝ Գագիկ Ծառուկյանի միանձնյա որոշման արդյունքում»։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Ընտրություններից առաջ Ծառուկյանը Մամոյանին ասել է, որ օգնի իր ազգականին՝ Արտյոմ Ծառուկյանի։ Մամոյանը խոստացել էր, որ կօգնի, սակայն արդյունքում կրտսեր Ծառուկյանը ավելի քիչ ձայն է հավաքել, քան Մամոյանը, ինչից էլ Ծառուկյանը դժգոհ է մնացել։ Ստեղծված իրավիճակը հանգեցրել է նրան, որ Արթուր Մամոյանը որոշել է առհասարակ կապերը խզել ԲՀԿ-ի հետ և կուսակցությունից դուրս գալու դիմում գրել»։

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am