Ինձ էլ բիզնեսից հարցեր մի տուր, ցավդ տանեմ. Սամվել Ալեքսանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վստահ է, որ իր ընտանիքի հետ կապվող «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում «ՍԱՍ» սուպերմարկետի աղմկահարույց ժողովի նման ժողովներ չեն եղել: Այս մասին Սամվել Ալեքսանյանն ասել է «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում: - Պարոն Ալեքսանյան, ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներից դուք երրորդն էիք, որ շատ ձայն ստացավ իր ընտրատարածքում: Դա ինչի՞ հաշվին տեղի ունեցավ, ու ինչպե՞ս եք գնահատում ձեր հաջողությունները: - Որովհետև մենք չենք ընտրվում…, 5 տարվա մեջ գնում, ժողովրդի հետ մեր կապը միշտ պաշտպանվում ա: Երևի դրա արդյունքն էր: - Սպասո՞ւմ էիք, որ 42 հազար մարդ ձեզ ձայն կտա: -Ես չեմ կարա ասեմ տոչնի ինչքան կլիներ, բայց որ սպասում էի, որ ժողովուրդն ինձ լավ ձայն կտար, սպասում էի: -ԱԺ ընտրությունների ժամանակ և հետո ընտրախախտումների վերաբերյալ հրապարակումներ եղան: Եղավ նաև «ՍԱՍ» սուպերմարկետի աշխատողների ձայնագրության հրապարակումը: Ուզում եմ իմանալ՝ ձեր ընտանիքի հետ առնչվող սուպերմարկետների ցանցում նման ժողովներ եղե՞լ են, չե՞ն եղել: - Նման ժողովներ չի եղել: - Մտավախություն չունե՞ք, որ ինչ-որ մեկը ձայնագրություն կհրապարակի: - Ո՛չ, ոչ: - Մալաթիա Սեբաստիայի թաղապետը հավակնություններ ունի Երևանի ավագանի դառնալու: Մասնակցո՞ւմ եք նրա քարոզարշավին: - Այո: - Ո՞նց եք գնահատում նրա շանսերը: - Շանսերն ընտրությունից հետո արդեն ժողովուրդը, որ ձայները լավ տա, արդեն լավ կգնահատվի: - Ընտրությունների ժամանակ ձեր նման մարդկանց վերաբերյալ ասում են, որ ճնշումներ է լինում տեղամասերում, ժողովրդի շրջանում… - Նման բան չկա: Էդ ձեր՝ լրագրողների արածով են գրում, մենակ դուք եք գրում: - Շատ պնդեցին, որ «Քարֆուր» սուպերմարկետը չբացվեց Դալմայում, քանի որ դուք Սամվել Կարապետյանի հետ պայմանավորվածություններ ունեիք և հիմա էլ փակման է գնում: - Ես խաբար չեմ, ինձ էլ բիզնեսից հարցեր մի տուր, ցավդ տանեմ: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am