Սերժ Սարգսյանը կգնա հաշտության,թե առճակատման

Երեւանի ավագանու ընտրությունները ստվերել են Արտաշատի հարցը,որը մոտ ապագայում կբարձրանա օրակարգ՝ կդրվի Արտաշատը հանձնելու եւ պահելու հարցը, քանզի առաջիկայում քաղաքապետի արտահերթ ընտրություններ են սպասվում: Գործող քաղաքապետ Արգամ Աբրահամյանը հրաժարականի դիմում կներկայացնի, քանի որ խորհրդարանական ընտրություններին Ծառուկյան դաշինքի ռեյտինգային ցուցակով պատգամավոր է դարձել՝ Արարատի մարզում հավաքելով ամենաշատ թվով ձայներ՝ 33 հազարից ավելի։ Սպասվում է, որ Հովիկ Աբրահամյանն ամեն ինչ անելու է Արտաշատը չկորցնելու, կամ ՀՀԿ-ին չհանձնելու համար,քանզի դա իշխանության այն վերջին օղակն է, որը կարելի բաց չթողնել ձեռքից: Հատկապես, որ խորհրդարանի ընտրությունները ու ստացած մեծ թվով ձայները նման հիմքեր ու հնարավորություններ են տալիս: Թեպետ աննախադեպ շատ ձայներ ստանալը երկու հանգամանով կարող է պայմանավորված լինել՝ իներցիայի ուժով, այսինքն Հովիկ Արգամիչի բարձր պաշտոն ունենալու ազդեցության, հանրության զգալի մասը թերեւս նրան դեռ նախկին պաշտոնյա չի ընկալում ու վստահել է որպես բարձրաստիճան պաշտոնյայի, որը կարող է շատ բան փոխել իրենց կյանքում, երկրորդ՝ Արգամ Աբրահամյանի անձով պայմանավորված: Իսկ այդ ընտրություններին ինչպես խոսվում է Աբրահամյանների թեկնածուն լինելու է ներկայումս Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը: Կան լուրեր,որ ԲՀԿ-ն ընտրությունների ժամանակ սատարելու է հենց Գագիկ Պողոսյանին: ՀՀԿ-ն նույնպես քննարկումների մեջ է և դեռ հստակ թեկնածու չունի: Նախորդ ընտրություններին առաջադրվել է Հովհաննես Ղազարյանը՝ Գազի Հովոն, որը Աբրահամյանների հետ մշտապես լարված հարաբերություններ է ունեցել, մի պահ հարաբերությունները հարթվել էին, երբ Հովիկ Աբրահամյանը վարչապետ էր ու նրան հաջողվեց Գազի Հովոյին դուրս մղել ընտրապայքարից, Ղազարյանը ինքնաբացարկ ներկայացրեց՝ Արգամ Աբրահամյանին միայնակ թողնելով։ Մամուլում գրվեց, որ հենց այնպես Գազի Հովոն մեծահոգություն չի արել ու նրան պաշտոն են խոստացել։ Դրանից հետո նրա որդին նշանակվեց Արտաշատի գազի գրասենյակի ղեկավար, բոլորովին վերջերս մամուլում հրապարակումներ եղան, որ Արայիկ Գրիգորյանի հետ Գազի Հովոն քավորսանիկ կապեր է ձեւավորել։ Այժմ քննարկվում է նաեւ Արտաշատում թեկնածու չառաջադրելու հարցը, քննարկումներ կան, թե Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան փոխպայմանավորվածության արդյունքում իրավիճակը չեն սրի ու Արտաշատը կթողնեն Աբրահամյաններին: Բայց Սերժ Սարգսյանի բնավորությունն ու գործունեությունը հաշվի առնելով դժվար թե իրադարձություններն այդ հունով զարգանան: Նա երբեք ոչինչ ու հատկապես իշխանությունն այդքան հեշտությամբ չի զիջում, առավել եւս չի մատուցում սկուտեղի վրա: Ամենաանհավանական պայքարի մեջ է մտնում ու կռիվ տալիս մինչեւ վերջին շունչը, եթե իհարկե, դիմացը ռեալ հակառակորդ է: Հիմա եթե զարգացումներն այդ հունը բռնեն, կնշանակի, որ Սերժ Սարգսյանը հայտության ձեռք է մեկնում Հովիկ Աբրահամյանին, ով ամիսներ առաջ դուրս է եկել ՀՀԿ-ից վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո ու ինչ-որ պահի նրանց հարաբերություններն այնքան սրվեցին, որ տեղի ունեցավ հրապարակային վեճ <<գետերի>> ու <<առվակների>> միջեւ: Սակայն հիմա, երբ Սերժ Սարգսյանի համար առավել սրված է 2018-ից հետո իշխանության մնալու հարցը, ինչի համար անթաքույց պայքար են մղում Սամվել ու Կարեն Կարապետյանները, մեծ է հավանականությունը, որ նա սրացումների չի գնա պոտենցիալ դաշնակիցների, այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանի դեմ, ով մանավանդ բավականին դրական է տրամադրված իշխանության ու Սերժ Սարգսյանի հանդեպ, թերեւս անցել է վրդովմունքի ու նեղացվածության պահը ու նա կշռադատված հայտարարություններ, դրական գնահատականներ է հիմա տալիս կառավարությանը, իշխանությանը, ավելին, ապրիլի 24-ին անգամ հայտարարեց, որ դուրս չի եկել ՀՀԿ-ից, նա ըստ էության վերադառնալու պլաններ ունի: Հիմա Սերժ Սարգսյանը վտանգավոր ու ազդեցիկ քաղաքական անձանց իր տեսադաշտում պահելու խնդիր ունի եւ կամաց-կամաց ձեւավորում է այդ դաշտը: Ակտիվություն է դրսեւորում նաեւ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, ապագայում ուրիշներն էլ կվերադառնան ասպարեզ: Անի Սահակյան

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am