Ի՞նչ է ուզում Մոսկվան Հայաստանից` շարունակելով զինել Ադրբեջանին

Ապրիլի 28-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հրավերով Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով: Երեկ այս տեղեկությունը տարածեց ՀՀ արտգործնախարարությունը: Այս հանդիպման մասին խոսվում էր վերջին շաբաթներին, սակայն պարզ չէ, թե ռուսական կողմը` ինչ նպատակով է ցանկանում կազմակերպել եռակողմ հանդիպումը: Մոսկովյան հանդիպման նախօրեին` Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ քննարկել է ԼՂ հարցը: Հետխորհրդային տարածքում առկա սառեցված հակամարտությունները, այդ թվում` ղարաբաղյան խնդրի լուծմանն ուղղված ԵԱՀԿ ջանքերը չեն վրիպում պաշտոնական Մոսկվայի ուշադրությունից, ասել է Լավրովը` Զանիերի հետ Մոսկվայում կայացած ասուլիսում: «Մենք տեսնում ենք ԵԱՀԿ ձգտումը` օժանդակել Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում առկա խնդիրների լուծմանը: Նաև ականատեսն ենք Անդրկովկասում անվտանգության և կայունության պահպանմանն ուղղված ժնևյան բանավեճին ԵԱՀԿ դրական մասնակցությանը: Այդ բոլոր ուղղություններում կարգավորման ճանապարհին բավական լուրջ խոչընդոտներ են առկա: Այնուհանդերձ, [կարգավորման գործընթացներում] ներգրավված բոլոր արտաքին խաղացողները հակված են պայմաններ ստեղծել` հակամարտություններում անմիջականորեն ներգրավված կողմերի միջև փոխզիջումների որոնման համար», ասել է Լավրովը` տեղեկացնելով նաև, որ Լամբերտո Զանիերի այցի ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՀԿ համագործակցությունն այն կազմակերպությունների հետ, որոնցում առաջատար դիրք է զբաղեցնում հենց պաշտոնական Մոսկվան: Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին և դրանից հետո նոր կառավարության կողմից իրականացվելիք աշխատանքներին ու տարբեր ոլորտներում սկսված բարեփոխումներին, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավորություններին: Սերժ Սարգսյանը և Հերբերտ Զալբերը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու հնարավորությունները, այս փուլում առկա խնդիրներն ու մտահոգությունները, հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ԵՄ հանձնառության իրականացմանն ու հնարավոր աջակցության ուղիներին վերաբերող հարցեր: ԵՄ հատուկ ներկայացուցիչը վստահեցրել է, որ Եվրամիությունը շահագրգռված է և ցանկանում է իր հնարավորությունների սահմաններում նպաստել հիմնախնդրի լուծմանը՝ աջակցելով այդ հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին: Մոսկվան շարունակում է ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ, ավելի ճիշտ` կողմերին «կառավարելու» իր հիմնական գործառույթը: ԵԱՀԿ ՄԽ-ի մյուս երկրները` ԱՄՆ-ն ու Ֆրանսիան դեմ չեն Մոսկվայի ակտիվությանը: Ոչինչ չանելն ավելի վատ է, քանի ինչ-որ բան անելը, տվյալ դեպքում` կողմերի գոնե հանդիպումներ կազմակերպելն ու ցույց տալ, թե բանակցությունները շարունակվում են, հետևաբար` իրավիճակը սահմանում վերահսկելի է: Բայց միևնույն է, Մոսկվան արդեն մեկ տարի է, ինչ չի խոսում անցյալ տարի Վիեննայի, և այնուհետև Սանկտ Պետերբուրգի հանդիպումների հիմնական պահանջի չկատարման գլխավոր պատասխանատու Բաքվի ապակառուցողական դիրքորոշման մասին: Այն մասին, որ ամենակարևոր պահանջը ապրիլյան պատերազմից հետո` սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ, այդպես էլ չիրականացվեց, քանի որ Բաքուն դա չի ցանկանում: Ի՞նչ հնարավոր պայմանավորվածություններ է ակնկալում Մոսկվան Հայաստանից ու Ադրբեջանից` որպես բանակցությունների հիմնական դերակատար, եթե Ադրբեջանը տապալել է ամենահիմնական պահանջը... Իսկ գուցե անակնկա՞լ են պատրաստել Հայաստանի համար... Դատելով ռուսական կողմի վերջին շաբաթների հայտարարություններից` Մոսկվան կենտրոնացել է ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հարցի վրա: Ի դեպ, որպես Հայաստանի «ռազմավարական» դաշնակից Ռուսաստանը շարունակում է գործընկեր Ադրբեջանին զինելու քաղաքականությունը: Երեկ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդեց, որ ադրբեջանական կողմը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ: Կից զետեղված է նաև տեսանյութ, ըստ որի՝ փոխանցված զինտեխնիկան ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ են: Զինտեխնիկայի հետ Ռուսաստանը տրամադրելու է նաև տեխնիկան շահագործող զինծառայողների ուսուցման ծառայություններ: 2007-2008թթ., Ադրբեջանը Ռուսաստանի պատվիրել և ստացել է ԲՏՌ-80Ա զրահափոխադրիչների ևս մեկ խմբաքանակ՝ 24 մեքենա: Թամար Բագրատունի

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am