Ումից «ազատագրել» Արմավիրը

Ապրիլի 2-ի ընտրություններից հետո քաղաքական օրակարգ է կրկին բարձրացել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի պաշտոնաթողության հարցը: Խնդիր է դրված փոխելու մի քանի մարզպետի, որոնց թվում Արմավիրի: Ոստիկանության համակարգից մարզպետի աթոռին տեղափոխված Ղահրամանյանը այդ պաշտոնում է արդեն ավելի քան 10 տարի՝ 2006 թվականից, նա նաեւ Հայաստանի ամենատարեց մարզպետն է՝ 68 տարեկան: Ժամանակ առ ժամանակ շրջում է նրա հեռանալու մասին լուրերը, բայց նա կայուն է իր տեղում ու անսասան: Երերուն է, սակայն, մարզպետի համբավը: Մամուլն այս տարիներին տեղեկանում էր Ղահրամանյանի ծածուկ գործողությունների մասին, իր հաստատած ավանդույթների համաձայն ամենաչնչին հարցն անգամ լուծվում է մարզպետի անմիջական թողտվությամբ՝ դպրոցի ուսուցչի, տնօրենի, մանկապարտեզի դաստիարակի եւ մնացած բոլոր պետական հսկողության տակ գործող կառույցներում կարելի է աշխատանքի անցնել կամ անխռով աշխատել, եթե Ղահրամանյանի նյութական պահանջները բավարարվում են: Նա էլ իր հերթին է մարզում ֆեոդալական համակարգ հաստատել ու թուրը ճոճում է ամենուր: Բայց միշտ ջրից չոր է դուրս գալիս, պաշտոնում Աշոտ Ղահրամանյանի երկարակեցության գաղտնիքը ազդեցիկ ընկեր-բարեկամներն են: Վահրամ Բաղդասարյանի հետ քավորսանիկական կապ կա, մտերիմ է նաեւ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի հետ: Տարիներ առաջ մամուլն անգամ գրել էր, որ մարզի գյուղապետերի հետ հանդիպումներից մեկի ժամանակ, երբ կրկին արդիական է եղել պաշտոնանկ լինելու հարցը, Ղահրամանյանը հայտարարել է, թե իրեն չեն հանելու աշխատանքից, այդ լուրերը շրջանառության մեջ են դնում իր չուզողները։ Որպես իր խոսքերի առհավատչյա՝ գեներալ մարզպետը հայտարարել է, թե «նախագահի հետ եկել եմ, նախագահի հետ էլ գնալու եմ, քանի ինքը կա, ես պրոբլեմ չունեմ, ով մեր հետ կաշխատի, նրա համար լավ կլինի, ով չի աշխատի, նրա համար վատ կլինի»։ Մամուլում գրվեց, որ Ղահրամանյանին կփոխարինի Գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Գրիգորյանների մարզում ունեցած ազդեցությունը զգացել են թերեւս բոլորը, նրանք իրենց հռչակել են Արմավիրի ու հատկապես Էջմիածնի շրջանի տեր ու տնօրեն ու բոլորն ապրում են այնպես, ինչպես իրենք են ուզում: Օրինակ վարորդի անվադողերը կարող են հաշված րոպեների ընթացքում պատռվել, եթե նա հանդգնի կանգնալ Էջմիածնում այնպիսի մի վայրում, որը Գրիգորյանների կողմից չի խրախուսվում: Նրանց բարբարոսությունների մասին հատորյակներ կարելի է գրել: Իհարկե, Մանվել Գրիգորյանը պատրաստ կլինի որոշակի զոհողությունների գնալ որդուն այդ պաշտոնում տեսնելու համար, սակայն քիչ հավանական է, որ նման որոշում կկայացվի: Սերժ Սարգսյանի գործելաոճին ծանոթ ցանկացած ոք կարող է գրազ գալ, որ Կարեն Գրիգորյանը մարզպետ չի դառնա, քանզի Սերժ Սարգսյանը սիրում է հակակշիռների մեխանիզմը պահպանել քաղաքական ողջ համակարգում: Օրինակ Արարատի մարզում այդ բալանսը պահպանվում է Աբրահամյանների ու Գրիգորյանների միջոցով: Զուգահեռ խոսակցություններ կան, որ Արմավիրի մարզպետ կնշանակվի «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ Արմավիրի մասնաճյուղի տնօրեն Սաշա Մկրտչյանը՝ Գազի Սաշիկը, որի թեկնածության հարցում շահագրգիռ է Կարեն Կարապետյանը: Անի Սահակյան

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am