Որտեղից են հյուսվում խարդավանքները

Քաղաքացիների շահերի պաշտպան փաստաբանները իրենք պաշտպանության կարիք ունեն, այն էլ միմյանցից: Հայաստանի փաստաբանների պալատում տիրող անառողջ մթնոլորտը կրկին սրվել է: Տեղի է ունեցել աննախադեպ մի բան, ծեծի են ենթարկվել փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը և Արմեն Սողոմոնյանը, նրանք  պնդում են, որ հարձակման են ենթարկվել  Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի,  պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանի,  պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանի և ևս մեկ անձի կողմից, ովքեր ներխուժել են Աթանեսյանի գրասենյակ ու առանց որևէ խոսք ասելու հարձակվել իրենց վրա։Տուժած փաստաբանների պնդմամբ, նախնական որևէ վեճ իրենք վերոնշյալ անձանց հետ չեն ունեցել։ Աթանեսյանն ու Սողոմոնյանը տեղի ունեցածը խուլիգանություն են որակում և այն կապում են Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ, քանի որ, ըստ իրենց, այս անձինք «հենց նրա ղեկավարությամբ են գործում և ինքնուրույն չէին կարող նման բան անել»։Փաստաբանները դիմել են ոստիկանություն։ Ոստիկանները ժամանել են գրասենյակ։Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ու միջադեպի հետ կապված անձինք չեն ցանկանում ուղիղ կապի մեջ մտնել լրագրողների հետ,  Արա Զոհրաբյանն է ընդամենը հայտարարություն տարածել այն մասին, որ պալատը դատապարտում է ցանկացած բռնություն և գտնում է, որ բոլոր մեղավորները պետք է պատժվեն։ Ամեն օր չէ, որ Հայաստանում փաստաբաններ են իրար ծեծում, հետեւաբար պալատի ղեկավարության լռությունը առնվազն տարակուսելի է, հատկապես, որ անվանարկվում է Զոհրաբյանի անունը: Զոհրաբյանի կողմնակիցներն են Ֆեյսբուքում փորձում բացահայտումներ անել վեճի իրական պատճառների մասին: Գեւորգ Գեւորգյանն է ներկայացրել փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի երեկվա ստատուսի պատճեն ու այդ գրառման տակ տուժած փաստաբանների մեկնաբանությունները, որոնք իրապես անթույլատրելի, վիրավորական ու հայհոյախառն մեկնաբանություններ են թողել պալատի ղեկավարի հասցեին՝ թեպետ անուն չեն նշել: Սա էլ թերեւս դարձել է հաշվեհարդարի պատճառ: Իրականում, սակայն, պալատում անառողջ մթնոլորտը ձեւավորվել է  ավելի վաղ, կարելի է ասել Արա Զոհրաբյանի ղեկավար ընտրվելուն պես: Չնայած վերջինս ըստ էության համարվում էր պալատի նախկին ղեկավար Ռուբիկ Սահակյանի համար ընդունելի թեկնածու, այդուհանդերձ հետո Զոհրաբյանը հայտնվեց հենց Սահակյանի յուրայինների թիրախում, մամուլում տեղեկություններ կային, որ Սահակյանն է հրահրում Զոհրաբյանի դեմ ընդվզումը , քանզի չի բացառում իր վերադարձը, իսկ երիտասարդ, խոստումնալից նախագահի տապալումը այդ վերադարձի ճանապարհ է հարթելու: Փաստաբանների պալատում անջրպետն ավելի խորացրեց սահմանադրական հանրաքվեն, ասել է թե իշխանության անտես ձեռքով յուղ լցվեց նոր բռնկվող կրակին: Պալատը բաժանվեց արազոհրաբյանականների եւ հակառակորդների, որոնց թվում են հայտնի փաստաբաններ  Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Նիկոլայ Բաղդասարյանը եւ այլք: Վերջինները եւ մոտ հինգ տասնյակ փաստաբաններից ձեւավորված անկախների խումբը համարում էին, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների նախագիծը բացառապես վերջինի վերարտադրության նպատակ է հետապնդում։ Նրանք ակտիվ ՈՉ-ի կոչեր էին հնչեցնում, իսկ մյուս թեւը համարում, որ նոր Սահմանադրությամբ իրավական բարեփոխումներն ակնհայտ են լինելու: Այս լարումն այնքան մեծացավ, որ բանը հասավ միմյանց ուղղությամբ ջրի շշեր նետելու գործին: Անտես աչքով էլ ակնհայտ է, որ իշխանությունը թույլ չի տալիս ինչպես շատ ու շատ, նաեւ այս կառույցի ինքնուրույն կայացումը, ինչի հետեւանքները ակնառու տեսանելի են բոլորիս: Ըստ ամենայնի պալատի ղեկավարությունը իրեն ամբողջությամբ չի դրել իշխանության գծած սահմանների տիրույթում, ինչի պատճառով էլ  ժամանակ առ ժամանակ նման ականներ են պայթում Զոհրաբյանի շուրջը, կամ էլ հակառակ իր նախորդի Զոհրաբյանի սահմանած խաղի նոր կանոնները դուրս են որոշ փաստաբանների շահերից ու բախումը ժամանակ առ ժամանակ անխուսափելի է դառնում: Արամ Սահակյան

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am