Վարդենիսցի հեղինակության առեղծվածային մահը․ հերթական «զո՞հը»

Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում հայտնի հեղինակություն Ռաֆայել Թադևոսյանը՝ Մեմիրի Ռաֆոն, ՔԿՀ-ում մահացել է։ Մահվան պատճառները դեռևս պարզվում են․ ՔԿՀ-ից ընդամենը հայտնում են, որ Ռաֆայել Թադեւոսյանի ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնության ավտոմեքենան ժամանել է և տեղում գրանցել կենասաբանական մահ։ Նրա 22 տարեկան որդին լսելով հոր մահվան լուրը ինքնասպանության փորձ է արել, այս պահին հիվանդանոցում է։ Ռաֆայել Թադևոսյանը բազմաթիվ քրեական պատմություններով է հայտնի, սակայն թշնամական հարաբերություն ուներ Հրաչ Մանուկյանի հետ։ Թադեւոսյանը ձերբակալվել էր անցած տարի ամռանը, երբ գտնվում էր հետախուզման մեջ։ Իսկ դրան նախորդել էին վարդենիսյան կլանային պատերազմները։ Դեռեւս անցած տարվա գարնանը մամուլը գրում էր այս երկուսի ղեկավարած «բանդաների» ռազբորկաների մասին կապված Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքից գողացված հանքանյութի շուրջ։ Նշված երկուսին է թույլատրվել հանքանյութ հանել ոսկու հանքից, սակայն անցած տարի պարզվել է, որ ինչ որ բան այն չէ եւ պակասնորդ է եղել։ Սա լավ առիթ է դարձել Հրաչ Մանուկյանի եւ իր ազդեցիկ հովանավորի՝ Վարդենիսի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանի համար արանքից հանել Ռաֆայել Թադեւոսյանին։ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան ու Հրաչ Մանուկյանը համատեղ գործունեություն են ծավալել հանքանյութի ոլորտում եւ ցանկացել մենաշնորհել ոլորտը, այս առիթով պարբերաբար «դեբոշներ» են սարքել Թադեւոսյանի կողմնակիցների հետ։ Հանքանյութերը կիսելու շուրջ զրույցներն այնքան են թեժացել, որ արյունալի դեպքի են վերածվել, բանը հասել է կրակոցներին, ու վիրավորվել է Վահե Մանուկյանը: Այս գործի շրջանակներում ողջ մեղքը բարդվել է Թադեւոսյանի վրա, վերջինս փախուստի է դիմել, հայտարարվել է հետախուզում ու հայտնաբերել են հունիսին։ Ամիսներ հետո, փաստորեն, Թադեւոսյանը դեռեւս չպարզված հանգամանքներում մահացել է։ Սակայն ուշագրավ է, որ ոսկու հանքանյութի շուրջ պայքարի ընթացքում դեռեւս 2014-ին Վարդենիսում սպանություն տեղի ունեցավ, քաղաքի Բանավան թաղամասում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի մեջ սպանվել էր 33-ամյա Արման Մանուկյանը: Armlur.am-ի հետ զրույցում սպանվածի եղբայրը՝ Գրիշա Մանուկյանը, պատմել էր, որ կատարվածի մեջ մեղավորն իր հորեղբայրն է՝ Մյասնիկ (Հրաչ) Մանուկյանը, որը «բանդա» ունի Վարդենիսում. «Ամեն ինչ ոսկու հանքերից է սկսել: Մենք որոշեցինք ազգովի մի գործ անել: Աշխատում էինք ոսկու հանքում, ոսկի էինք հանում, կամաց-կամաց իրենք ցանկացան ոսկու հանքից հանքանյութ հանելու գործը կիսենք, էդպես վիճաբանություն եղավ: Ես ասեցի իրենց, որ եթե հանք մտնելու գործը կիսվի, ուրեմն ճիշտ պտի կիսվի, բայց քանի որ սխալ կիսվեց, ամեն ինչ դրանից էլ սկսվեց»: Այս համատեքստում խիստ կասկածելի է Թադեւսյանի մահվան հանգամանքները՝ արդյոք բնականոն մահով է գնացել, թե՞․․․ Հույս ունենալ, թե արդար ու օբյեկտիվ քննություն կընթանա, միամտություն է, քանի որ նման դեպքերում, երբ մեծ շահեր է հետապնդվում, մեծ է նաեւ լինելու կոծկելու ցանկությունը: Անի Սահակյան

դիտվել է 1191 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am