Փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակում երեկ տեղի ունեցած միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել: Աթանեսյանի հաղորդման հիման վրա ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով (Ծեծ), եւ ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
Հիշեցնենք, որ երեկ փաստաբան Երվանդ Վարոսյանը տեղեկություն էր տարածել, որ փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակում ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանի և ևս մեկ անձի կողմից հարձակման են ենթարկվել և մարմնական վնասվածքներ ստացել փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը։
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը