Ծեծկռտուքին մասնակցել է նաև Գագիկ Բեգլարյանի որդին. նոր մանրամասներ

hraparak.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել շաբաթ, լույս կիրակի գիշերը Տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին: Այսպես, մեզ հասած տեղեկություններով՝ միջադեպին մասնակցել է նաեւ Գագիկ Բեգլարյանի որդին, իսկ տուժողն էլ 2 հոգի է՝ «Վենետիկյան պալատ» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ որդին՝ Սերգեյ Աբովյանը եւ նրա ընկերը: Տուժողի շրջապատից Hraparak.am-ին հայտնի դարձավ, որ մտերիմ մեկը Սերգեյին կանչել է Սարյանի փոստի մոտ, նա ընկերոջ հետ գնացել է այդտեղ: Հանդիպման հենց սկզբում մի քանի հոգի, առանց որեւէ խոսք ասելու, միանգամից հավաքվել են ու ծեծել երիտասարդներին: Մտերիմները ստույգ չգիտեն, թե վիճաբանության պատճառը որն է եղել, թեեւ սկզբից պնդում էին, որ հնարավոր է ճանապարհը չզիջելու խնդիր եղած լինի, բայց դա հստակ չէ, այժմ էլ ասում են, թե գուցե գումարային հարցեր լինեն: Պատմում են, թե նախարարի մտերիմներից մեկի հետ Սերգեյը ծանոթ է եղել, խնդիրներ են ունեցել, նախկինում եւս վիճաբանություն, ծեծկռտուք է եղել, սակայն ոչ այսքան դաժան: Թե ով էր այդ մտերիմը, եւս հայտնի չէ, մի մասը ասում է եղբոր փեսան, մյուսները նշում են՝ պարզապես հարազատ մարդ: Սարյանի փոստի մոտ տեսախցիկներ կան, եւ իրավապահները ցանկության դեպքում կարող են պարզել, թե կռվի մասնակիցների ինքնությունը, թե պատճառը: Տեղեկացանք նաեւ, որ միջադեպից հետո երիտասարդը տուն չի գնացել, գնացել է հոր «Վենետիկյան պալատը»: Ասում են, թե Սերգեյի քիթը ջարդվել է, ձախ աչքը՝ վնասվել, սակայն տարակուսելի է, որ նման վնասվածքներ ստանալուց հետո նա իրավապահներին չի դիմում, երեւի չի ուզում «գործ տվողի» անուն հանել: Մանրամասները hraparak.am-ում

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Եկեղեցու բարենորոգումը տեղի է ունենում հենց եկեղեցում՝ Աստծո նախախնամությամբ, ոչ թե նախընտրական ծրագրերում. Տեր Արամ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյա՛ն, դե համարձակություն ունես, Ալիևի «ատվետը» տուր․ Ագնեսա Խամոյան (video) Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց․ Վարդան Օսկանյան Փաշինյանը կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել. Արմեն Հովասափյան Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակետ «Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ…». Տաթև Հայրապետյան Ի՞նչ կասեր Մակրոնը՝ հայ-ֆրանսիական մանկապարտեզն այս խայտառակ վիճակում տեսնելով. Մեսրոպ Մանուկյան Ձեր շեֆից ի՞նչ պետք է սովորեք, ստախոսնե՛ր․ Ռոբերտ Քոչարյան (video) Նիդեռլանդներում 12 անձի կարանտին են ուղարկել հանտավիրուսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել Մայիսի 28-ին Նիկոլը մի բան է ուզում անել․․․ թոզ կփչի ու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ» Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանը Ռուբեն Ռուբինյանին (video) Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սպերցյանը վնասվածք է ստացել. Կրասնոդարի գլխավոր մարզիչը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» Ինչ եղանակ է սպասվում Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Էդ մարզպետի հերը Աշոտ Արսենյանն է․ նախորդ իշխանությունների ոտքերի տակ թավալվել է․ Իշխան Սաղաթելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am