Միքայել Հասրաթյան.Երևանցու կերպարը չկա, որ պահպանում է մայրաքաղաքի դեմքն ու դիմագիծը

«Չորրորդ իշխանության» զրուցել է վերջերս Սիրահարների այգում բացված «Սիրո միություն» արձանի ճարտարապետ, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանի հետ: - Դուք ժամանակին զբաղեցրել եք Երևանի ճարտարապետի պաշտոնը, ըստ Ձեզ, ի՞նչ փոփոխություններ է կրել մայրաքաղաք Երևանը։ - Կյանքը շարունակվում է։ Խնդիրներ կան բնակաֆոնդի հետ, որը պետք է նորացվի, բայց Երևանի հիմնական խնդիրները երևանցիներն են, որովհետև Երևանը կայացած քաղաք չէ։ Երևանում միգրացիոն պրոցեսները շարունակվում են, իսկ քաղաքացին որպես այդպիսին չի ձևավորվել։ -Ըստ Ձեզ՝ վերջին հինգ տարիներին ի՞նչ զարգացումներ են նկատվում մայրաքաղաքում։ - Երևանում բազմաթիվ դրական քայլեր են կատարվել՝ բարեկարգման աշխատանքներ, այգիների տնկում, մանկական խաղահրապարակներ են տեղադրվել, նոր ճանապարհեն են կառուցվել, իրականացվում են ծառատունկի ու կանաչապատման աշխատանքներ, իսկ ամբողջ քաղաքը ծաղիկներով է ողողված։ - Բազմիցս խոսվում է Երևանի դիմագիծը աղճատելու մասին, ի՞նչ քայլեր պետք է  ձեռնարկի Երևանի քաղաքապետարանը քաղաքի ճարտարապետական տեսքը անաղարտ պահելու համար։ - Երևանը մի քանի հազար տարվա քաղաք է։ Երևանի տարածքում կան հին բնակավայրեր՝ Էրեբունի, Շենգավիթ, Կարմիր բլուրը, բայց ափսոսանքով պետք է արձանագրենք, որ առ այսօր երևանցու կերպարը ձևավորված չէ։ Այսօր սակավաթիվ է այն մարդկանց քանակը, ում պապերը ծնվել են այս քաղաքում և ում հիշողությունները կապված են հենց Երևանի հետ։ Երևանցու կերպարը չկա, որ պահպանում է մայրաքաղաքի դեմքն ու դիմագիծը, որը ի սրտե հոգում է քաղաքի համար։ Միգրացիոն պրոցեսների դեպքում այն, ինչ-որ թանկ է մեկի համար, մյուսի համար արժեք չի ներկայացնում։ Բիզնեսը զարգանում է, մարդիկ ներդրումներ են անում, ինչ-որ բան են ուզում փոխել, մեկի համար լավ է, մյուսի համար վատ է, արժեքների կոնֆլիկտ կա։ Դրա համար այս պրոցեսը կարելի է ուղղորդել, բայց հնարավոր չէ կազմակերպել, որ մի ուղղությամբ գնա, սա կարծում եմ ժամանակի մեջ լուծվող խնդիր է։

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am