Freedom House. Աշխարհում մամուլի ազատությունը գրանցել է անկում

Ամերիկայի ձայն Freedom House կազմակերպությունը, որն ուսումնասիրում է աշխարհի երկրներում ժողովրդավարության, քաղաքական ազատությունների եւ մարդու իրավունքների իրավիճակը, հրապարակել է Մամուլի ազատության մասին ամենամյա զեկույցը։ Ըստ զեկույցի, մամուլի ազատությունն աշխարհում գրանցել է անկում։ Freedom House կազմակերպության ՝՝Մամուլի ազատությունն աշխարհում՛՛ զեկույցի համաձայն, 2Օ16 թվականին աշխարհի բնակչության միայն 13 տոկոսն էր ապրում ազատ մամուլ ունեցող երկրներում։ Բնակչության 42 տոկոսն է օգտվում մասնակի ազատ մամուլից։ Աշխարհի բնակչության 45 տոկոսն ունի ոչ ազատ մամուլ։ Մամուլի ազատությունը նման ցածր մակարդակի վրա չի եղել նախորդ 13 տարիների ընթացքում։ Միացյալ Նահանգները Freedom House-ի կողմից անցած 38 տարիներին անցկացված ուսումնասիրությունների ընթացքում չի գրանցել այնպիսի ցածր ցուցանիշ, ինչպես 2Օ16-ին։ Ինչպես զեկույցում է ասված, ԱՄՆ-ի պատմության մեջ որեւէ նախագահ մամուլի նկատմամբ չի ունեցել այնպիսի արհամարհական կեցվածք, ինչպես ներկա նախագահը։ Սակայն հակառակ նախագահի դիրքորոշմանն ու նրա կողմից մամուլի դեմ արված հայտարարություններին, ինչպես նաեւ միավորների մեջ բացասական ցուցանիշին, մամուլը Միացյալ Նահանգներում մնում է ազատ։ Բայց վտանգն այն, ասված է զեկույցում, որ այս անկումը կարող է ԱՄՆ-ին զրկել լավ օրինակ հանդիսանալու դիրքից։ Աշխարհում մամուլի ազատության ցուցանիշի վրա բացասական մեծ ազդեցություն են գործում Ռուսաստանն ու Չինաստանը, որտեղ այդ երկրների վարչակարգերն ուժեղացնում են ազդեցությունը իրենց տարածքներից դուրս, ու պետական իրենց քարոզչությունը ծավալում այլ երկրներում եւս։ Ուկրաինան համարվում է մասնակի ազատ մամուլի ասպարեզում, սակայն՝ քննադատության արժանանում ռուսալեզու մամուլի դեմ իրագործող սահմանափակումների պատճառով։ Աշխարհում կան դեպքեր, երբ նախագահի մակարդակով մահվան սպառնալիքներ են հնչում լրագրողների նկատմամբ։ Այդ երկրներից է Ֆիլիպինները։ Զարմանալի է, որ ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում է մնում Մյանմարը, չնայած այն հանգամանքին, որ երկրի փաստացի ղեկավարն է ժամանակին ժողովրդավարության համաշխարհային խորհրդանիշ դարձած Օնգ Սան Սու Չին։ Այստեղ հաճախ են այսօր ձերբակալվում լրագրողներ ու ենթարկվում պատիժների։ Freedom House-ի ամենամյա զեկույցը բերում է երկրների օրինակներ, որտեղ անհանգիստ իրավիճակն օգտագործելով, իշխանություններն ուժգնացնում են ճնշումներն ընդդեմ մամուլի։ Այդ երկրներից է Թուրքիան, որտեղ արտակարգ իրադրության պայմաններում փակվեցին մամուլի տասնյակ գործակալություններ, ձերբակալվեցին հազարավոր լրագրողներ։ Հայաստանի մյուս հարեւաններից Իրանը 199 երկրների շարքում գրավում է 19Օ-րդ տեղը։ Իրանի հետ նույն տեղը կիսում է Ադրբեջանը, որտեղ ոչ ազատ է մամուլը, մասնակի ազատ՝ համացանցը։ 1Օ2-րդ տեղում է Վրաստանը։ Որը տարածաշրջանի մասնակի ազատ մամուլ ունեցող միակ երկիրն է։ Այստեղ ազատ է համացանցը։ Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որտեղ տրամագծորեն հակառակ կողմերում են մամուլն ու համացանցը։ Մամուլը Հայաստանում նորից դասվել է ոչ ազատների շարքում։ Սակայն համացանցը վայելում է լիակատար ազատություն։ Ինչպես «Ամերիկայի Ձայն»-ին է ասում Freedom House կազմակերպության ներկայացուցիչը, եթե Հայաստանում նույնիսկ տեղի չունենային անցյալ տարվա հուլիս ամսվա բողոքի ցույցերն ու ընդհարումները, Հայաստանը, միեւնույնն է, դասվելու էր ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքին։

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am