ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերքում է

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ «Փաստ» օրաթերթում տպագրվել էր «Հայաստանում ժողովրդական ապստամբության կսկսվի, եթե կառավարությունը լսի ՎիվաՍել–ՄՏՍ–ին» վերնագրով նյութ, որում մասնավորապես նշված էր, որ այդ կազմակերպությունը մտադիր է դիմել կառավարությանը, որպեսզի ՀՀ–ում արգելվի ինտերնետ հեռախոսակապի աշխատանքը: Ի պատասխան, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ԶԼՄ-ների հետ հարաբերությունների բաժնի համակարգող Վահե Իսահակյանը լուրը հերքող նամակ է ուղարկել խմբագրությանը, որում մասնավորապես գրված է. «…ՎիվաՍել-ՄՏՍ–ը պաշտոնապես տեղեկացնում է, որ երբևիցե չի դիմել ՀՀ կառավարությանը` OTT ծառայություններ մատուցող ընկերությունների գործունեությունը երկրի տարածքում արգելելու առաջարկով: Ավելին՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի գործում ու երբևէ չի գործել, ինչպես արտահայտվել է հոդվածագիրը, «ծածուկ»: Ընկերությունը տարբեր հարցերի վերաբերյալ իր տեսակետներն ու մոտեցումները ներկայացնում է հստակ և բարձրաձայն` ներառյալ ԶԼՄ-ների միջոցով: Հոդվածագիրը չի ներկայացրել և չի էլ կարող ներկայացնել տեղեկատվություն OTT ծառայությունները Հայաստանի տարածքում արգելելու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ՀՀ կառավարությանը դիմելու որևէ փաստի մասին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի մատուցած ինտերնետ ծառայությունների՝ «անհամեմատ թանկ լինելու» մասին պնդումները ևս հիմնազուրկ են: Ընկերությունը ձայնային և շարժական ինտերնետի ծառայությունները տրամադրում է շուկայի մոտ 60%–ին՝ մրցակցային և մատչելի սակագներով՝ իրականացնելով բարձրորակ սպասարկում և ընձեռելով երկրի ամենաընդարձակ ցանցում 2G, 3G և 4G ծառայություններից օգտվելու հնարավորություն»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am