Թրամփն ասաց այն, ինչի մասին վիճում են Հայաստանում

Ապրիլի 24-ը հայության մի զգալի մեծամասնության համար ոչ միայն հիշատակի, այլ նաև սպասման օր է, թե ինչ կասի ԱՄՆ նախագահը իր ապրիլքսանչորսյան ուղերձում: Ինչպես հայտնի է, բոլոր նախագահները մինչև ընտրվելը հայերին խոստանում են ընտրվելուց հետո ճանաչել Ցեղասպանությունը: Բայց որևէ մեկը դեռ չի կատարել խոստումը: Հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը հայությանը ոչինչ չի խոստացել, սակայն քաղաքագետ Լեւոն Շիրինյանի գնահատմամբ նրա ուղերձը բավականին լավն էր ու ոչ ստանդարտ․« «Ցեղասպանություն» բառը չարտասանեց, որովհետեւ դա կապված է միջազգային իրադրության փոփոխության հետ, բայց դա առայժմ չկա, սակայն ուղերձում կա ոչ պակաս արժեքավոր գնահատական», -նշում է Լեւոն Շիրինյան։ Հիշեցնենք, որ Թրամփը ցեղասպանության առթիվ տարեկան ուղերձում օգտագործեց «մեծ եղեռն» արտահայտությունը, իսկ ցեղասպանության մասին՝ ոչ մի խոսք: Շատ փորձագետներ հույս ունեին, որ ոչ ստանդարտ նախագահ Թրամփը կփորձի տարբերվել իր մոտեցմամբ և հայությանն ուղղված իր ուղերձով և դրա բովանդակության մեջ ինչ-որ առանձնահատուկ բան կմտցնի, որով կփորձի սիրաշահել հայկական համայնքին։ Նրանք չէին սխալվում։ «Մտորելով մարդկային պատմության այս մռայլ դրվագի շուրջ՝ մենք նաև արժանին ենք մատուցում հայ ժողովրդի աննկուն ոգուն: Շատերը նոր կյանք կերտեցին Միացյալ Նահանգներում և իրենց անջնջելի ներդրումն ունեցան մեր երկրում՝ իրենց սրտում վառ պահելով հիշողությունները պատմական հայրենիքի մասին, որտեղ նրանց նախնիները կերտել էին հնագույն հզոր քաղաքակրթություններից մեկը»։ Շիրինյանը կարեւորում է հատկապես ԱՄՆ նախագահի ուղերձում ընդգծումը, որ հայերի նախնիներն են կերտել «հնագույն հզոր քաղաքակրթություններից մեկը»․«Սա ըստ էության բացառիկ է, ուղերձում հստակ առանձնացնում է հայկական առանձին քաղաքակրթությունը, այս հարցի շուրջ Հայաստանում մարդիկ վիճում են՝ կա, թե չկա։ Ինչի մասին Հայաստանում վիճում են, Թրամփն ասում է»։ Շիրինյանի կարծիքով՝ Թրամփի՝ Հայաստանի ու հայերի նկատմամբ «ոչ ստանդարտ» ու դրական վերաբերմունքը պայմանավորված է հարցի լավ իմացությամբ․«Գուցե իր խորհրդականներն են, բայց ամեն դեպքում, ով լավ գիտի մշակույթն ու համաշխարհային քաղաքակրթությունը, գիտի, որ հայերն են կերտել քրիստոնեական քաղաքակրթությունը։ Իհարկե, նա կարող էր չխոսել այդ մասին, բայց արժեւորում է մի բան, որը հայ ժողովրդի արժանիքն է, ինչպես անցած տարի արեց Ֆրանցիսկոս Պապը՝ Աստվածանչյան Հայաստան անվանելով եւ այլն․․․Նա հայ ժողովրթի քաղաքակրթական նիշի ամենաբարձր աստիճանն է սահմանում»։ Մեր զրուցակիցը պատասխանում է, որ ԱՄՆ նախագահը հետագա պաշտոնավարման ընթացքում կօգտագործի «ցեղասպանություն» տերմինը, եթե արտաքին քաղաքականության հարցում կտրուկ փոփոխություն տեղի ունենա․«Թուրքիայի վարքագծից է կախված, միշտ չպետք է մոռանալ, որ Վուդրո Վիլսոնը ամերիկացի է, ով կարծում էր, որ թուրք ժողովուրդը պետք է պատժվի՝ որպես ցեղասպան պետություն եւ ժողովուրդ»։ Շիրինյանի կարծիքով սպասելիքը միայն «ցեղասպանություն» բառի հետ չպետք է կապել, ԱՄՆ-ի նախագահը, ըստ ամենայնի այնպիսի բարձր «նիշ» է սահմանում, որ պետք է թե հասարակությունը, թե իշխանությունները ձգտեն դրան։ Նշենք, որ Թրամփի ուղերձում նշվում է նաեւ․«Մենք պետք է հիշենք վայրագությունները, որպեսզի թույլ չտանք դրանց կրկնությունը: Մենք ողջունում ենք ցավալի անցյալի փաստերն ընդունելու ու դրանց հետ հաշվի նստելու ջանքերը, որ ձեռնարկվում են հայերի ու թուրքերի կողմից՝ որպես առավել արդարացի ու հանդուրժողական ապագայի համար հիմքեր նախապատրաստելու հույժ կարևոր քայլ»,-ասված է հայտարարության մեջ: Անի Սահակյան  

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am