Սյունիքի մարզպետի կինը 20 հազար դոլարանոց ժամացույց ունի

«Փաստ» օրաթերթը գրում է. Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կինը նախորդ տարի 11 միլիոն դրամով ժամացույց է գնել։ Այդ մասին տեղեկանում ենք Հակոբյանի կնոջ՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից։ Վահե Հակոբյանը նույնպես նախորդ տարի զգալի գնումներ է ունեցել։ Նա 275 հազար եվրոյով բնակարան է ձեռք բերել։ Բացի բնակարանի ձեռքբերումից Հակոբյանը նաև անշարժ գույք է վաճառել՝ 55 միլիոն դրամով վաճառել է իր առանձնատունը, իսկ 2 միլիոն 740 հազար դրամով գնել «LEXUS ES 250» մակնիշի ավտոմեքենա։ Մարզպետի նախորդ տարվա փոխառությունները կազմել են 50 հազար ԱՄՆ դոլար և 147 միլիոն 406 հազար դրամ։ Դրամական միջոցները նույնպես բավական շատ են՝ Հակոբյանը հայտարարագրել է 36 միլիոն 100 հազար դրամ, 193 հազար ամերիկյան դոլար և 118 հազար եվրո։ Նրա տարեկան եկամուտներն էլ ստացվել են 53 միլիոն 17 հազար դրամ, 45 միլիոն 400 հազար դրամ, 648 հազար դրամ և 1 միլիոն 399 հազար դրամ աշխատավարձերից, 50 հազար դրամ ապահովագրական հատուցումներից և 192 հազար եվրո ստացված փոխառություններից՝ վարկերից։ Կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը, հայտարարագրել է 18 միլիոն դրամ փոխառություններ և 120 հազար ԱՄՆ դոլար ու 3 հազար 500 եվրո դրամական միջոցներ։ Նրա տարեկան եկամուտներն էլ ստացվել են 41 միլիոն 44 հազար դրամ աշխատավարձից և 74 միլիոն 250 հազար դրամ նվիրատվությունից, որ տրվել է բնամթերքի տեսքով։

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am