Այրել, թե՞ չայրել, այս է խնդիրը

«Փաստ» օրաթերթը գրում է. Հակառակորդ կամ թշնամի պետության դրոշը կամ պետական այլ խորհրդանիշն այրելը, ըստ էության, բավական խորը իմաստ ունեցող քայլ է, որքան էլ վերջին շրջանում հակասական գնահատականների արժանանա այս երևույթը։ Ի դեպ պետք է նշել, որ հաճախ հայաստանյան մեդիա և սոցիալական հարթակներում քննարկվում է Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներն այրելու, այսպես ասած, ավանդույթը, ակայն պետք չէ մոռանալ, որ դրոշները և պետության այլ սիմվոլներ այրում են աշխարհի տարբեր երկրներում։ Նույն Թուրքիայում, Ֆրանսիայի կողմից Ցեղասպանությունն ընդունելուց և դատապարտելուց հետո այրեցին Ֆրանսիայի դրոշը, ի միջի այլոց, գրանցվեց անգամ զավեշտալի միջադեպ, երբ Ֆրանսիայի դրոշի փոխարեն այրվել էր Նիդեռլանդների դրոշը։ Վրաստանում այրում են Ռուսաստանի դրոշը, Իրանում այրում են ԱՄՆ դրոշը, ԱՄՆ–ում ընդհանրապես բանը հասնում է անգամ քաղաքական գործիչներին, քանի որ հաճախ մենք կարող ենք հանդիպել դեպքերի, երբ ցուցարարներն այրում են ԱՄՆ այս կամ այն պաշտոնյայի, երբեմն էլ ԱՄՆ նախագահի խրտվիլակը կամ նկարը։ Նման գործողությունները բավական տարածված բողոքի ակցիաներ են, որոնք գուցե և ինչ–որ տեղ դուրս են գալիս պոլիտկոռեկտության սահմաններից, սակայն իրողություններ են։ Այս իրողությունների ֆոնին, անշուշտ, հարց է առաջանում, թե արդյոք խորհրդանիշ այրելու արարողությունը կամ սովորույթը մնում է միայն որպես բողոքի ակցիա՞, թե այնուամենայնիվ, այս երևույթն ունի նաև այլ ենթատեքստեր, իմաստներ ու մեկնաբանություններ, քանի որ պետք է նշել, որ իսկապես էլ պետական խորհրդանիշի և անգամ հակառակորդ պետության խորհրդանիշի դեմ կատարված ոտնձգությունը առնվազն զգայական մակարդակում հակասական զգացողություններ ու ընդհանրապես վերաբերմունք է առաջացնում։ Հենց այսպիսի պայմաններում վերջին տարիներին ավանդական դարձած ապրիլ 24–յան ջահերով երթը, որպես կանոն, մեկնարկում է Թուրքիայի, իսկ վերջերս էլ արդեն նաև Ադրբեջանի դրոշներն այրելով։ Ի դեպ, անցած ջահերով երթի մեկնարկին, Թուրքիայի դրոշն այրելն իր արձագանքն ստացավ նաև թուրքական լրատվամիջոցներում և ավելին՝ արժանացավ նաև Թուրքիայի ԱԳՆ արձագանքին։ Սրանից զատ վերջին շրջանում հայաստանյան տարբեր շրջանակներում Թուրքիայի դրոշն այրելու այս արարողակարգը կամ միջոցառումը արժանանում է հակասական գնահատականների։ Երևույթի քննադատների մի խումբը շեշտում է, որ նույն Թուրքիայում կան թուրքեր, հայտնի գործիչներ, ովքեր ընդունում և դատապարտում են Հայոց ցեղասպանությունը և այրելով Թուրքիայի դրոշը, Հայաստանը կամ հայերը, ոտնահարում են նաև Թուրքիայի այդ քաղաքացիների ազգային, պետական զգացմունքները։ Այս մոտեցումը գուցե և ունի իր հիմքերը, քանի որ բնականաբար դրոշն ամբողջ պետության խորհրդանիշն է։

Մյուս կողմից, դրոշ այրելու կողմնակիցները նշում են, որ այս քայլն ուղղված է Թուրքիա պետության ժխտողականության դեմ և այստեղ էականը մասնավոր դեպքերը չեն, այլ նպատակը հենց բողոքի ակցիան է կամ բողոքի ձայնը՝ պետական մակարդակով տարվող քաղաքականության և քարոզչության դեմ։ Այս քննարկումը երբեմն նույնիսկ սուր բնույթ է ստանում՝ վերաճելով անգամ ազգայնականության և կոսմոպոլիտիզմի փոխադարձ մեղադրանքների։ Հենց այս երկու մոտեցումների շուրջ առաջանում է այն հարցը, թե որտեղ է զգացմունքայինի ու սառը դատողության չափն ու սահմանը և վերջապես այրե՞լ, թե՞ չայրել հակառակորդ պետության խորհրդանիշը։   Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am