Սկզբում սիրում են, հետո «քցվում», իսկ վերջում՝ սպառնում

ՀՀ Սահմանադրական դատարանում շարունակվում է «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի դիմումի քննությունը՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հայցով: Երկօրյա նիստերի ընթացքում ՀԱԿ-ը անճանաչելիորեն փոխվել է, փոխվել են ելույթների շեշտադրումները, ոչ վաղ անցյալում խաղաղասիրության, բարիդրացիության, հաշտության հաստատման ջատագովները այսօր իշխանություններին հոխորտում ու սպառնում են։ Այն իշխանություններին, որոնց հետ ամիսներ շարունակ Ընտրական օրենսգրքի մշակման շուրջ քննարկումներից հետո եկան «պատմական» համաձայնության, բնորոշումը Լեւոն Զուրաբյանին էր, ով այդ կոնսենսուսը բացառիկ էր համարում ու վստահեցնում, որ գրեթե 70 տոկոսով փակել են ընտրակեղծիքների ճանապարհը: Մինչդեռ հիմա վիճարկում են նույն ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով, թե իրենք սխալվել էին, իշխանությունը մոլորեցրել է իրենց։ Իհարկե, դժվար է հավատալ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի պես ծանրակշիռ ու անգերազանցելի քաղաքական գործչի ղեկավարած թիմին կարելի կլիներ մոլորեցնել,իրականում բոլորին էր ակնհայտ ՀԱԿ-ի ակնկալիքների ու սպասումների մասին։ 2017-ի խորհրդարանական ընտրությունների ողջ ընտրարշավի ժամանակ այս դաշինքը ու առաջնորդը գեթ մեկ թթու խոսք չասացին իշխանությունների հասցեին, նրանք օրակարգում պահել էին Ղարաբաղի խնդրի կարգավորման փոխզիջումային տարբերակը՝ հայտարարելով, որ մնացած հարցերը ածանցյալ են։ Ավելին, Տեր-Պետրոսյանի հայտնի դիրքորոշումը բավական դրական ֆոն ու լեգիտիմություն հաղորդեց Սերժ Սարգսյանին, քանզի առաջին նախագահը բառացիորեն հայտարարեց, որ Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը շարժվում են ճիշտ ուղղությամբ, որ կազանյան համաձայնությանը հավանություն տված Սերժ Սարգսյանին չպետք է մեղադրել։ Սա քաղաքական շրջանակների կողմից դիտվեց որպես գործարք Սերժ Սարգսյանի հետ, որի գինն էլ ներկայությունն էր լինելու ապագա խորհրդարանում։ ՀԱԿ-ն ըստ երեւույթին հույս ուներ, որ այդ աջակցության դիմաց կհայտնվի խորհրդարանում, որ Սերժ Սարգսյանը արժանին կմատուցի վերջին մեկ տարվա ընթացքում անվերապահ աջակցություն հայտնած տիտղոսակիր ընդդիմությանը .արդյունքը կլինի այն, որ Սերժ Սարգսյանը կապահովի իր ներկայությունը խորհրդարանում: Բայց եղավ այն, ինչ եղավ։Պետրոսյանի խաղաղության գաղափարախոսությանը կողմ արտահայտվեց ՀՀ ընտրողների 1,65 տոկոսը։ Եւ ահա, դրանից հետո միայն ՀԱԿ-ը հասկացավ, որ «քցվել» է։ Հիմա Լեւոն Զուրաբյանը սպառնալից հայտարարություններ է անում․«Մենք այն քաղաքական ուժն ենք, որ միշտ ասել ենք, թե անթույլատրելի ենք համարում զինված հարձակում, ապստամբություն և այդ տեսակետին ենք նաև այսօր: Բայց եթե այս համակարգային խախտումները, այս ընտրակարգը շարունակվի, ապա վստահ եղեք, որ ինչ-որ մեկի հորդորները չեն կարող ժողովրդին կանգնեցնել նման ակտերից, եթե նրանք չեն տեսնում ընտրություններով իշխանությունը փոխելու որևէ տարբերակ», - հայտարարել է Զուրաբյանը ՍԴ դահլիճում ,թերեւս բացելով նոր՝ կրկին ռադիկալ էջի սկիզբը։ Սակայն նույն գետը երկրորդ անգամ մտնել ոչ բոլորին է հաջողվում, ՀԱԿ-ի երգն արդեն երգված է։ Անի Սահակյան

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am