Արծվիկի համար «Եվրատեսիլին» մասնակցելը երազանք է եղել

Այսօր տեղ ունեցավ «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթում հայաստանյան մասնակցությանը նվիրված պաշտոնական մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը, «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, մրցութային «Fly with me» երգի երաժշտության հեղինակ, կոմպոզիտոր Լիլիթ Նավասարդյանը: Արծվիկը շատ ոգեւորված է մրցույթից առաջ: Նրա համար այս մրցույթին մասնակցելը մեծ երազանք է եղել, եւ Հանրային հեռուստաընկերության «Դեպի եվրատեսիլ» նախագծում տարած հաղթանակի շնորհիվ կիրականացնի այն,լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա կիսվեց իր սպասումներով: «Մինչեւ հիմա հավատս չի գալիս, որ ես հաղթել եմ եւ գնում եմ ներկայացնելու Հայաստանը: Դա ինձ համար շատ մեծ պատասխանատվություն է: Ամեն ինչ անելու եմ, մեր թիմն ամեն ինչ անում է, որ լավ ներկայացնենք Հայաստանը Կիեւում»,- ասաց նա: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս հայկական պատվիրակությունը շատ մեծ ոգևորությամբ նախապատրաստվում է «Եվրատեսիլ» երգի մրցույթին, հավատացնում է հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը և հավելում. «Սա մի նախագիծ է, երբ երեք ամիս շարունակվող մրցույթի արդյունքում հաղթում է մի երգչուհի, որին թիմը չի ճանաչում, բայց հրաշալի հնարավորություն է ընձեռում ստեղծելու միջազգային կարիերա: Խոսելով կատարման բեմադրական մասից՝ Գոհար Գասպարյանը նկատում է՝ դեռևս «Եվրատեսիլի» օրագրից հանրությունն իրազեկ էր, որ այս տարի նույնպես բազմակողմ համագործակցության արդյունքում հնարավոր է լինելու ստանալ բեմադրական հիանալի գաղափար. «Շատ կուզենայինք աշխատել հայ մասնագետի հետ, սակայն դեռևս չենք հանդիպել այնպիսի մարդու կամ մարդկանց, կամ խմբի, որը մի շարք հանգամանքերի ի մի բերմամբ՝ կարողանա ստանալ մեր ակնկալած արդյունքը: Եվրատեսիլյան բեմի վրա ամեն վայրկյանը հաշվի է առնված, և սա, կարծում եմ, արդեն իսկ կարևորագույն հանգամանք է մաքսիմում կատարյալ արդյունք պատրաստելու և ցուցադրելու համար»: Ինչպես հայտնի է, Արծվիկն Ուկրաինայի մայրաքաղաքում կայանալիք մրցույթում ներկայանալու է «Fly with Me» երգով: Ստեղծագործության երաժշտության հեղինակներն են Լիլիթ եւ Լեւոն Նավասարդյանները, խոսքերի հեղինակները՝ Ավետ Բարսեղյանը եւ Դավիթ Ծերունյանը: Լիլիթ Նավասարդյանն ընդգծում է, որ ամեն ինչ արել են, որպեսզի երգի միջոցով հնարավոր լինի ցուցադրել Արծվիկի ողջ տաղանդը: «Ինձ շատ ոգեշնչեց Արծվիկի ձայնը, նրա ձայնի մեջ առկա էթնիկ հնչերանգները, որոնք հիմք դարձան: Երգը հետաքրքիր է նաեւ նրանով, որ դրանում կարծես քամիներ լինեն մոլորակի բոլոր մասերից. կան սլավոնական էլեմենտներ, շատերը նկատել են, որ ասիական՝ չինական էլեմենտներ կան, կան աֆրիկյան էլեմենտներ, բայց գլխավորը ինչի վրա կառուցվել է երգը, հայկական յարխուշտան է: Հայկական յարխուշտայի ռիթմն է օգտագործվել»,- ասաց նա:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am