Հանրապետության բազմաբնակարան շենքերի բնակարանների 99%-ը մասնավոր սեփականություն է

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կատարած վերջին ուսումնասիրություններով՝ հանրապետության 48 քաղաքային բնակավայրերի թվով 11957 շենքերից՝ – 8022-ը (կամ 67.1%-ը) կառավարվում է շենքի շինությունների սեփականատերերի կողմից ստեղծված կառավարման մարմինների (հիմնականում` համատիրությունների) միջոցով: Ընդ որում, Երևան քաղաքում կառավարման մարմինների կողմից կառավարվում են քաղաքում առկա 4763 բազմաբնակարան շենքերից 4675-ը (կամ Երևանի բազմաբնակարան շենքերի 97%-ը). – 3935-ում (կամ 32.9%-ում) կառավարման մարմիններ ձևավորված չեն և այդ շենքերի կառավարման մարմնի համապատասխան լիազորությունները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, պետք է իրականացվեն համայնքների ղեկավարների կողմից: Ընդ որում, 48 քաղաքային բնակավայրերից 34 բնակավայրերում                  (2752 բազմաբնակարան շենք) կառավարման մարմիններ ընդհանրապես ձևավորված չեն: Մինչ այժմ բնագավառում իրականացված բարեփոխումների արդյունքում ձևավորված ինստիտուցիոնալ միջավայրը, ընդհանուր առմամբ, բարենպաստ է բնագավառի հետագա զարգացումն ապահովելու համար: Մասնավորապես, գործում է բնագավառը կարգավորող օրենսդրությունը, ըստ որի շենքերի ընդհանուր բաժնային սեփականության սեփականատերերի պարտականությունն է այդ սեփականությունն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով պահպանելն ու շահագործելը: Դրա հետ մեկտեղ, սահմանված են գործընթացին մասնակից կողմերի իրավասությունների և պարտականությունների ընդհանուր շրջանակը: Այդուհանդերձ, բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում առկա են խոչընդոտներ, որոնք էապես սահմնափակում են առաջընթացի հնարավորությունները: Այդ համատեքստում են՝ ընդհանուր բաժնային սեփականության վերաբերյալ համակարգված տեղեկատվության պակասը կամ բացակայությունը, կառավարման մարմինների կարողությունների սահմանափակությունը` մասնավորապես ծրագրման, պլանավորման ու բյուջետավորման մասով, այդ մարմինների գործունեության հաշվետվողականության և թափանցիկության պակասը, բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակով պայմանավորված՝ շենքերի պահպանմանն ու նորոգմանն ուղղված աշխատանքների ծախսատարությունը, բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարների հավաքագրման ցածր տոկոսը, ինչպես նաև իրենց պարտականությունների և իրավունքների մասին սեփականատերերի թույլ իրազեկվածությունն ու կառավարման գործընթացներին մասնակցության խթանների պակասը կամ բացակայությունը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am