Բորբոքված կրքեր ԵԽԽՎ-ում. Ադրբեջանական «խավիարային դիվանագիտության» վախճա՞ն

Օրերս մեկնարկած ԵԽԽՎ լիագումար նիստում ԵԽԽՎ պատվիրակներն իրենց դժգոհությունն են հայտնել այն առիթով, որ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն այցելել է Սիրիա: Նրանք պահանջել էին, որպեսզի Ագրամունտը Սիրիայի հարցով առանձին լսումներ կազմակերպի, սակայն նա պնդում էր, թե այդ հարցը կարող է Բյուրոն քննարկել: Ինչպես տեղեկացնում էր Aravot.am-ը Ստրասբուրգից` այս վարքագիծը հունից հանեց որոշ պատվիրակների: Նրանք հանդես էին եկան հայտարարություններով. «Դուք կորցրել եք Ձեր վստահությունը», «Դուք այլևս չեք կարող ներկայացնել ԵԽԽՎ-ն», «Ժամանակն է, որ Դուք ինքնակամ հրաժարվեք Ձեր պաշտոնից և Ձեր տեղը զիջեք ԵԽԽՎ փոխնախագահներից մեկին»: Այնուհետև կրքերն ավելի էին բորբոքվել... ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի շրջանակներում անցկացվել էր քննարկում «Կոռուպցիոն մեղադրանքները և թափանցիկությունը ԵԽԽՎ-ում» թեմայով: Այն նախաձեռնել է Նիդերլանդները ներկայացնող պատվիրակ Փիթեր Օմզիգը: Ինչպես հայտնել էր նույն աղբյուրը` Եվրոպական կայունության նախաձեռնության (ESI) ղեկավար Ջերլանդ Կնաուսը ասել էր. «Լուկա Վոլոնտեն 200.000 եվրո կաշառք էր վերցրել: Այդ սկանդալից հինգ ամիս հետո այժմ Պեդրո Ագրամունտի սկանդալն է ծագել: Նման իրավիճակի հետ գործ ունենք, քանի որ պատշաճ հետաքննություն և թափանցիկություն չի ապահովվել: Այս ամենի պատասխանատվությունը, բնականաբար, ընկնում է կառույցի ղեկավարի վրա»: Նա նաև օրինակներ էր բերել Պեդրո Ագրամունտի` ոչ այնքան օբյեկտիվ գործունեությունից, երբ նա ինքն է խնդրել, որ իրեն դիտորդական առաքելության գործուղեն Ադրբեջան կամ մինչ ընտրությունների մեկնարկը կարծիք է հայտնել, որ դրանք լինելու են թափանցիկ և այլն: Պարոն Կնաուսն իր զարմանքն արտահայտեց, թե ԵԽԽՎ-ն երբեք չի ունեցել մի որևէ նախագահ, որն այսքան հաճախ այցելած լինի Ադրբեջան: Փիթեր Օմզիգն էլ մտահոգություն հայտնեց, որ Պեդրո Ագրամունտն իր գործարքներով հեղինակազրկում է մի կառույց, որը զբաղվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կազմը ձևավորելով: «Ես հավաստիացնում եմ Ձեզ, որ երբևէ որևէ կառավարությունից որևէ գումար չեմ վերցրել, թեև Ձեր երկրի պատվիրակության անդամներից մեկն իմ անունը դասել էր կոռումպացված պատվիրակների շարքին»,-Aravot.am-ի հետ զրույցում իր վրդովմունքն էր հայտնեց ԵԽԽՎ բրիտանացի պատվիրակ Ռոբերտ Ուոլթերը: Հիշեցնենք, Ուոլթերը աղմուկ բարձրացրած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերտառությամբ վիճահարույց զեկույցի հեղինակն է, որը ԵԽԽՎ-ն մերժեց: Նրա հասցեին մեղադրանքներ էին հնչում, թե նա ադրբեջանական լոբբիստ է և կաշառված է Ալիևի վարչակարգի կողմից: Երեկ ԵԽԽՎ-ում գարնանային նստաշրջանի հայտարարված հանրային լսումներին մասնակցող, սկանդալի կենտրոնում հայտնված ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն էլ հայտարարել է, որ ուրբաթ օրը հանդես կգա իր ապագայի մասին հայտարարությամբ։ ԵԽԽՎ քաղաքական կուլիսներում Ագրամունտի հայտարարությունը մեկնաբանվում է հետևյալ կերպ. ուրբաթ օրը ԵԽԽՎ իսպանացի նախագահը կներկայացնի իր հրաժարականը: Այս մասին Tert.am –ին հայտնեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը՝ նույնպես չթաքցնելով, որ խոսքը հենց Ագրամունտի հրաժարականի մասին է: Կներկայացնի վաղը Ագրամունտը հրաժարական` պետք է սպասել 2 օր: Նա իսկապես կորցրել է վստահությունը ոչ միայն խմբակցության ներսում, այլև բոլոր քաղաքական ուժերի մոտ: Հիշեցնենք, որ կոնկրետ Պեդրո Ագրամունտը հայտնի է ալիևների հետ իր բարեկամությամբ՝ սկսած Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով համազեկուցողի իր պաշտոնավարությունից: Ագրամունտին մեկ անգամ չէ, որ մեղադրել են Ալիևների գերդաստանից թանկարժեք նվերների դիմաց Ադրբեջանում տիրող իրավիճակը քողարկելու մեջ: Ի դեպ, վաղը` ԵԽԽՎ է այցելելու Իսպանիայի թագավորը, և հնարավոր է, որ կայացվել է որոշում այն մասին, որպեսզի Ագրամունտը հրաժարական տա Իսպանիայի թագավորի գալ-գնալուց հետո: Թամար Բագրատունի

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am