Նախանձն է խեղդում, պարզ ասած

Չգիտեմ՝ դուք ինչպես, թանկագին քույրեր եւ եղբայրներ, բայց ինձ, երբ հետեւում եմ «Ելքի» ու «Երկիր ծիրանիի» քարոզարշավին, անմիջապես համակում է ամֆիբիոտրոֆ ասֆիքսիայի նոպան։ Նախանձն է խեղդում, պարզ ասած։ Օրինակ, հանգելով տրամաբանական եզրակացության, որ երգեցողությունը չափազանց լուրջ զբաղմունք է, որպեսզի վստահես այն կոմպոզիտորներին ու երգիչներին, «Ելքի» ավագանու թեկնածուները գործնականում վերածվեցին փողոցային երաժիշտների։ Քարոզարշավի ողջ ընթացքում երգում են ու երգում։ Դե, եւ խոստումներ տալիս, իհարկե. ո՞նց կլինի առանց դրա։ Կան մարդիկ, որոնց դժվար է հասկանալ, զգալ, կարդալ։ Նրանց վրա ոչինչ գրված չէ։ Բոլորովին։ Դատարկ է։ Կան ուրիշներ, որոնց վրա չափազանց շատ բան է գրված, բայց անընթեռնելի, մանր։ Հանդիպում են նմուշներ, որոնց վրա գրված է խոշոր տառերով, հստակ. «Ես ձեր թայը չե՛մ»։ Բայց կան նաեւ այնպիսիք, որոնք կարիք չունեն ընթերցվելու, որոնց համար կարեւոր չեն բառերը։ Քանզի նրանց ներկայությամբ ամեն մի բառ փոխվում է, կորցնում նախկին իմաստը։ Այդպիսի մարդկանց վրա գրված է՝ «Տաղանդ»։ Ինչպես, օրինակ, «Ելքի» երգիչների ճակատին։ Աստվա՛ծ իմ, ինչպե՜ս են նրանք խմբովին կատարում «Երեւան դարձած իմ Էրեբունի» երգը։ Հատկապես թիվ 22 երթուղու ավտոբուսում։ Հավանաբար հենց այդպես էլ տեղի է ունենում հրաշքը։ Լսելով նրանց՝ զգում ես, որ ամբողջ երգչախումբը շնչում է մի մարդու պես։ Նյարդային, գեղեցիկ։ Այդ պատճառով նույնիսկ դադարում ես լսել երաժշտությունը, քանի որ տեսնո՛ւմ ես այն։ Այնքան էլ Վերդի չէ, իհարկե, բայց, միեւնույն է, լավ է։ Իսկ ինչ վերաբերում է «Երեւան ջան, ելք կա» կարգախոսին, ապա ես դա այնուամենայնիվ կփոխեի։ Քանզի խորհրդարանական ընտրությունների ընթացքում այն արդեն մաշվեց, կորցրեց թարմությունը։ Եվ պետք չէ վախենալ քարոզարշավի ամենաթեժ պահին կարգախոսները փոխելուց։ Այ, ժամանակին Ռուսաստանի կոմկուսը խորհրդարանական ընտրությունների գնաց «Ավելի լավ է լինել կարմիր, քան երկնագույն» կարգախոսի ներքո։ Բայց քարոզարշավի ընթացքում կարգախոսը փոխվեց։ Հավանաբար ԿԿ-ում որոշեցին, որ «կոմունիստը սոդոմականից լավ է» փաստարկը լիակատար չափով չի բացահայտում մարքս-լենինյան ուսմունքի առավելությունները։ Ի վերջո, զբաղեցրին պատվավոր երկրորդ տեղը։ Գովելի օրինակի ուժն իր վարակիչ լինելն է, եւ «Ելքի» երգիչների հետեւից բեմ բարձրացան «Երկիր ծիրանիի» հեծանվորդները։ Ի դեպ, ինչպես նրբագեղ արտահայտվեց քաղաքագետներից մեկը, «Երկիր ծիրանիի» առաջնորդ Զարուհի Փոստանջյանը ոչ թե քաղաքական գործիչ է՝ այդ բառի դասական իմաստով, այլ «արվեստագետ, այն գեղարվեստական ժանրի վարպետ, որը ներկայումս հայտնի է որպես հեփենինգ. արվեստագետ, որն աշխատում է քաղաքական եւ էթիկական նյութով»։ Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am