ԱՄՆ-ն երբեք էլ չի ճանաչի Հայոց Ցեղասպանությունը

ԱՄՆ հերթական նախագահը այդպես էլ չարտասանեց Ցեղասպանություն բառը: Թրամփը ցեղասպանության առթիվ տարեկան ուղերձում օգտագործեց «մեծ եղեռն» արտահայտությունը, իսկ ցեղասպանության մասին՝ ոչ մի խոսք: Շատ փորձագետներ հույս ունեին, որ ոչ ստանդարտ նախագահ Թրամփը կփորձի տարբերվել իր մոտեցմամբ և հայությանն ուղղված իր ուղերձով և դրա բովանդակության մեջ ինչ-որ առանձնահատուկ բան կմտցնի, որով կփորձի սիրաշահել հայկական համայնքին.«Մտորելով մարդկային պատմության այս մռայլ դրվագի շուրջ՝ մենք նաև արժանին ենք մատուցում հայ ժողովրդի աննկուն ոգուն: Շատերը նոր կյանք կերտեցին Միացյալ Նահանգներում և իրենց անջնջելի ներդրումն ունեցան մեր երկրում՝ իրենց սրտում վառ պահելով հիշողությունները պատմական հայրենիքի մասին, որտեղ նրանց նախնիները կերտել էին հնագույն հզոր քաղաքակրթություններից մեկը»։ Սակայն Քրիստոնեադեմոկրատական վերածնունդ կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը չէր էլ կասկածում, որ Թրամփը չի արտասանելու մեզ համար այդքան կարեւոր բառը: Գիմիշյանը հիշում է ԱՄՆ նորանշանակ նախագահի նախընտրական խոստումները, որոնցից նա այժմ հրաժարվում է, թեեւ մինչեւ ընտրությունները պնդում էր դրանց մասին, հետեւաբար մեծ ակնկալիք ունենալ նրանից, ով հայերին որեւէ խոստում չէր տվել, ըստ մեր զրուցակցի իրատեսական  չէր.<<Մարդը խոստումներ է տվել, բայց հիմա ստիպում են, որ հակառակն անի: Քանի որ ԱՄՆ-ում գործում է ստվերային կառավարություն, խորքային իշխանություն, որը նախագահներին թույլ չի տալիս անելու այն, ինչ իրենք մտածում են, դրանք անում են այն մարդիկ, որոնք ցանկանում են աշխարը կառավարել>>,- բացատրում է Գիմիշյանը:Հայկական համայնքը Գիմիշյանի կարծիքով  այս իրավիճակի վրա ադզելու անկարողություն ունի, բոլոր ընտրությունների ժամանակ, բոլոր նախագահները խոստացել, բայց դրժել են խոստումը.<<Ինչ  կարող է անել հայ համայնքը, եթե ինքը՝ երկրի նախագահը չի կարող ինքնուրույն լինել>>,- նկատում է մեր զրուցակիցը , ասելով, որ մեր հայրենակիցներն էլ պետք է հարմարվեն այդ երկրի ստվերային իշխանություններին.<<Ձեզ թվում է, թե հայ համայնքը, կամ որեւէ հայ կարող է ինքնուրույն որոշում կայացնել հայրենիքին օգնելու համար, իհարկե՝ ոչ>>: ԱՄՆ-ն, Գիմիշյանի համոզմամբ, երբեք չի ճանաչի Հայոց Ցեղասպանությունը.<<Որովհետեւ Հայաստանն այսօր այնպիսի համագործակցություն ունի Ռուսաստանի հետ, որ  հօգուտ Հայաստանի ցանկացած քայլ դիտարկվում է հօգուտ Ռուսաստանի: Իսկ Ռուսաստանն ու Արեւմուտքը, մասնավորապես, ԱՄՆ-ն պատերազմի մեջ են այսօր: Սիրիայում ուրվագծված ճակատ չկա, բայց փաստացի իրար դեմ են կռվում: Ոնց կարող են այսօր ճանաչել>> ,-հռետորական հարցադրում է անում Գիմիշյանը նկատելով, որ ԽՍՀՄ-ի ժամանակ կողմերի միջեւ սառը պատերազն այսօր  բորբոքվել է.<<Մենք գտնվում ենք մի ճամբարում, որի դեմ ԱՄՆ-ն պատերազմում է, ոնց կարող է հօգուտ բան ասի, կամ անի>>: Գիմիշյանը անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների ու այդ համատեքստում Հայաստանի արտաքին աշխարհից մեկուսացման մասին քննադատություններին առաջարկում է  ՀՀ իշխանություններին ԱՄՆ-ին առաջարկով հանդես գալ.<<Թող ասեն կյանքի կոչեք Վիլսոնի իրավարար վճիռը, իր գծած սահմաններով Հայաստանի սահմանները գծեք, թող ռուսական ռազմաբազայի փոխարեն էլ ԱՄՆ-ի զորքերը տեղակայվեն ու ԱՄՆ-ն դառնա մեր ստրատեգիական դաշնակիցը, բայց իրենք դա չեն անում>>: Անի Սահակյան

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am