«Ջավախք» հայրենակցական միությունն աջակցում է Տարոն Մարգարյանին

«Ջավախք» հայրենակցական միությունը հայտարարություն է տարածել Երևանի ավագանու ընտրությունների կապակցությամբ, որում ասված է. «Յուրաքանչյուր ջավախքցի և ընդհանրապես Վրաստանի յուրաքանչյուր հայ քաղաքացի առիթ թե անառիթ միշտ ձգտում է լինել Երևանում, վայելել մայրաքաղաքի լույսն ու ջերմությունը, բույրն ու կոլորիտը: Մեր հայրենակիցներն ամեն անգամ սրտի թրթիռով են այցելում աշխարհի թիվ մեկ քաղաքը՝ տեսակցելու հարազատներին և բարեկամներին, գրկախառնվելու քաղաքի հետ, կարճ ժամանակով դառնալու նրա եռուզեռի փոքրիկ մասնիկը: Վրաստանի հայերի և ընդհանրապես ՀՀ-ից դուրս բնակվող հայության համար քաղաքամայր Երևանը սրբության սրբոց է, մի առանձնահատուկ սիրո առարկա: Երևանը սրբազան Արարատ լեռան հետ մեկտեղ հանդիսանում է հայի հայրենասիրության գլխավոր դրսևորումներից մեկի՝ Արարատյան հայրենասիրության բուն կրողը: Այդ է պատճառը, որ ՀՀ-ում մշտական բնակության տեղափոխված ջավախքցիների և վրացահայերի գերակշիռ մեծամասնությունը հաստատվել են Երևանում կամ քաղաքամերձ բնակավայրերում: Հայաստանաբնակ ջավախքցիների և վրացահայերի բազմահազարանոց բանակի համախմբող և միավորող կառույցը հանդիսանում է «Ջավախք» հայրենակցական միությունը, որի կարևոր գործառույթներից մեկը Վրաստանի ողջ հայության համար ընդհանրական սոցիալ-տնտեսական, կրթա-մշակութային և հոգևոր խնդիրների լուծմանը հետամուտ լինելն է: Սույն թվականի մայիսի 14-ին տեղի են ունենալու Երևանի ավագանու ընտրություններ: Բնականաբար այս իրադարձությունը գտնվում է ջավախահայության և վրացահայության ուշադրության կենտրոնում, քանզի մեր սրտի մայրաքաղաքի գալիք օրը պայմանավորված է նաև այդ ընտրություններով: Գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը և նրա թիմը սրտացավ և պարտաճանաչ աշխատանքի շնորհիվ ապացուցել են իրենց սերն ու նվիրումը մեր քաղաքին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ընթացքում Երևանը նոր շունչ ու ոգի է ստացել: Անցյալում են մնացել բազմաթիվ խնդիրներ, որոնք տարիներ շարունակ լուծում չէին ստանում: Բարեկարգվել և գեղեցկացել է մայրաքաղաքը: Մատնանշվել են դեռ չլուծված խնդիրներն ու մարտահրավերները, որոնք անշուշտ առաջիկայում փորձառու թիմի կողմից պետք է իրենց լուծումներն ստանան: Առաջ են քաշվել ապագայի նոր և համարձակ ծրագրեր: Ուստի «Ջավախք» հայրենակցական միությունն աջակցում է Երևանի ավագանու ՀՀԿ ցուցակին և քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանին»:

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am