Ընտրության արդյունքը վերանայվում է

«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանի ընտրության քվեարկությունից անցնում է արդեն մոտ մեկ ամիս, սակայն հանրությանը դեռեւս պարզ չեն այն անունները, որոնք դառնալու են պատգամավորական մանդատի տեր եւ ստանձնելու են թիվ մեկ քաղաքական օրգանում հանրության, այսպես ասած, ներկայացուցչի դերը: Համենայնդեպս, դեռեւս պարզ չէ խորհրդարանի, այսպես ասած, ճնշող մեծամասնություն կազմող երկու ուժերի՝ ՀՀԿ-ի եւ «Ծառուկյան» դաշինքի խմբակցությունների կազմը: Ավելին, Գագիկ Ծառուկյանը ապրիլի 24-ին պատասխանելով լրագրողների հարցերին՝ ըստ էության խոստովանեց, որ պատգամավորական կազմը որոշվում է ինչ-որ մի մակարդակում, որը դաշինքի թեկնածուներից պահանջում է ըմբռնում: Ծառուկյանը լրագրողների հարցին ի պատասխան, որ անհանգստություն կա այդ թեկնածուների շարքում, հայտարարեց, թե նման բան չկա, եւ ոչ մեկն էլ տագնապած կամ խուճապի մեջ չէ: Այսինքն՝ դաշինքի առաջնորդը ըստ էության խոստովանեց, որ ըմբռնումով են մոտենում կազմի որոշման «անորոշությանը»: Թե որտեղ եւ ինչ չափանիշներով է որոշվում դաշինքի խմբակցության կազմը, թե ովքեր են վերցնելու մանդատները՝ պարզ չէ, սակայն պետք է ենթադրել, որ Ծառուկյանն այդ հարցը ոչ թե քմահաճույքով է որոշում, այլ Սերժ Սարգսյանի հետ լուռ կամ պայմանավորված համաձայնությամբ՝ ելնելով քաղաքական իրողություններից: Նույն տրամաբանությամբ էլ անորոշություն է ՀՀԿ խմբակցության կազմի առումով: Թեեւ պատճառահետեւանքային կապը իրականում հակառակն է՝ հենց ՀՀԿ-ում դեռեւս շարունակվող անորոշությունն է բերում «Ծառուկյան» դաշինքի խմբակցության կազմի անորոշության, քանի որ դաշինքի կազմն ըստ էության պետք է ձեւավորվի հենց ՀՀԿ խմբակցության ստատուս քվոյին համարժեք, այսինքն՝ միայն այդ դեպքում պետք է պարզ լինի, թե ում եւ ինչպիսի ընդդիմություն է լինելու «Ծառուկյան» դաշինքը: Այդպիսով, ակնհայտ է, որ Հայաստանում տեղի է ունենում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերանայում, բայց ոչ թե Սահմանադրական դատարանում, որտեղ խորհրդարան չանցած «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը վիճարկում է ընտրությունը եւ հայտարարում այն կեղծված, այլ իշխանական կուլիսներում: Իսկ այն, որ արդյունքը կուլիսներում վերանայվում է՝ ըստ էության ակնառու է: Հակառակ պարագայում ներկայումս չէր կարող լինել անորոշություն, քանի որ խորհրդարանական ընտրության պաշտոնական արդյունքները արձանագրվել են մի քվեարկության արդյունքի տեսքով, որը բխել է հանրությանը ներկայացված ցուցակներից, անուններից: Հետեւաբար ստացված քվեարկության պաշտոնական արդյունքը՝ անկախ այդ արդյունքի հանդեպ տարբեր գնահատականից եւ վերաբերմունքից, արտացոլում է հանրության գնահատականը այդ ցուցակներին: Մնացյալն արդեն, այսինքն՝ մանդատների բաշխումը, պետք է դառնար մեխանիկական պրոցես՝ քվեարկությունից բխող: Բայց այն դարձել է քաղաքական, այն էլ կուլիսային քաղաքական գործընթաց, ինչը այլ բան չէ, քան խորհրդարանի ընտրության արդյունքի վերանայում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am