Ագրամունտը հրաժարական կտա

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը Սիրիա այցի պատճառով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը մեկնարկեց սկանդալով: Ռուս խորհրդարանականների պատվիրակությունը՝ Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Վասիլեւի ղեկավարությամբ՝ Ագրամունտի հետ միասին մարտին այցելել էր Սիրիա ու հանդիպումներ ունեցել այդ թվում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Այցելության ընթացքում Ագրամունտը շեշտել էր, որ ինքը Սիրիա է ժամանել «մասնավոր բնույթի դերակատարումով, չներկայացնելով Վեհաժողովը»։ Սակայն ԵԽԽՎ շարքերում նրա այդ այցելությունը կոշտ քննադատություն էր առաջացրել։Նախօրեին ԵԽԽՎ աշխատանքները ընդհատվել էին, քանի որ խորհրդարանականները կոչ էին արել Վեհաժողովի քննարկմանը դնել Ագրամունտին անվստահության քվե հայտնելու հարցը։ Ագրամունտը ընդմիջում էր հայտարարել, որից հետո այլեւս չէր վերադարձել դահլիճ։ Երեքշաբթի Վեհաժողովում կայացել են լսումներ, որոնց ժամանակ ԵԽԽՎ նախագահին հարցեր են ուղղել Սիրիա կատարած այցելության մասին , մասնավորապես, ստեղծված պայմաններում նախագահի պաշտոնին գտնվելու հնարավորության վերաբերյալ։ Ագրամունտը չի պատասխանել խորհրդարականների կոչերից որեւէ մեկին՝ կրկնելով, որ «ուրբաթ հանդես կգա իր կարգավիճակի մասին հայտարարությամբ,ելնելով ներկա իրադրությունից»։ Եվրոպացի պատվիրակները կարծում են, որ Ագրամունտը Եվրոպայի սկզբունքներին դեմ քայլ է կատարել՝ այցելելով բռնապետ Ասադին: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը վստահ է, որ եթե ԵԽԽՎ նախագահի հարցը ԵԺԿ-ից դուրս է եկել ու մտել  լիագումար նիստ, ապա  Ագրամունտի հրաժարականը այլընտրանք չի ունենա.<<Որպես կանոն նման խնդիրները լուծվում են անաղմուկ,ԵԺԿ-ում ամենեւին հիացած չեն, որ իրենց կողմից առաջադրված թեկնածուն հայտնվել է նման սկանդալի մեջ, ինչն իր հերթին նշանակում է, որ փորձել են ներքին կարգով հարցին լուծում տալ, բայց ինչ-ինչ պատճառներով  չի ստացվել>> ասաց Սսաֆարյանը հիշելով՝ անցած տարեվերջին, երբ քննարկվեց ԵԽԽՎ  նախագահի խնդիրը, Ագրամունդը կրկին առաջադրվեց, նրա թեկնածության հետ կապված խնդիրներ կային հենց ԵԺԿ-ի նիստում: <<Բայց Ագրամունդի թեւը կարծես հաղթեց եւ նշանակվեց այդ պաշտոնում>> : Քաղաքագետի կարծիքով Ագրամունտի Սիրիա այցը  ընկալվում է Եվրոպայի շահերի ու սկզբունքներին դեմ գնալու ու Ռուսաստանի հանդեպ եվրոպական երկրների դիրքորոշումը ոտնահարելու քայլ.<<Եւ բնական է, որ հենց այդ կոնտեքստում է հարցը քննարկվում. խնդիրն այն է, որ Ռուսաստանը օգտագործելով Ագրամունդի  հետ կապից ըստ էության նրա դիրքն օգտագործել է, ամրապնդել  Ասադի դիրքերը.<<Սա է պատճառը, որ Ագրամունդին չեն պատրաստվում ներել ու լվացքը հանվեց անգամ Վեհաժողով, քանի որ խմբակցությունում ըստ էության չէր հաջողվել լուծում տալ: Որքան էլ ԵԺԿ-ն ազդեցիկ լինի այնուամենայնիվ խոսքը վերաբերում է ամբողջ Եվրոպային ու մյուս խմբակցություններն էլ բնականաբար չեն պատրաստվում հանդուրժել>>: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը, ըստ Սաֆարյանի,  Ռուսաստանի գործոնի առկայության հանգամանքում լավագույն դեպքում լռություն կպահպանի..<<Թեպետ անցած տարի Սիրիայի հարցի վերաբերյալ բոլոր ելույթներում մեր պատվիրակությունը պաշտպանել է Ասադի շահերը , հիշենք եւ Հերմինե Նաղդալյանի, եւ Արփինե Հովհաննիսյանի ելույթներ, հետեւաբար այժմ կնախընտրեն լռել եւ կփորձեն ներկայացնել ադրբեջանական կոռուպցիոն սկանդալները, որոնց հետ նույնպես առնչվել է Ագրամունդի անունը, բայց եկեք հասկանանք, որ հիմնական խնդիրը Սիրիա կատարած այցի հետ է, որի առիթով էլ Ագրամունդը ներողամտություն հայտնեց, ասելով, որ դա իր անձնական դիրքորոշումն է, որ մանիպուլացրել են, որ ինքն ափսոսում է, չի կարողացել Բյուրոյին հայտնել, որովհետեւ Սիրիայում ինտերնետ չի եղել եւ այլն, եւ այլն>>: Հայկական պատվիրակությունը կարող է ուրախանալ, որ պրոադրբեջանական հայացքներ ունեցող Ագրամունտը  հեռանում է, բայց սա  ըստ մեր զրուցակցի ՝ չի լուծում հայկական ձախողված դիվանագիտության հարցը.<<Ագրամունտը կլինի, թե մեկ ուրիշը, պետք է հասկանալ, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը այնպիսի նշանակություն չունի Եվրոպայի համար, քան արեւմուտք-Ռուսաստան դիվանագիտությունը>>: Անի Սահակյան

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am