Հայտնաբերել են հաշմանդամ կնոջը թալանած 47-ամյա կասկածյալին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանոթյան Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Հրազդանի քննչական բաժնի քննիչների հետ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ իրականացնելու արդյունքում ապրիլի 24-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 47-ամյա Սիմոն Հարությունյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է 2014 թվականի դեկտեմբերի 30-ին Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցի բնակչուհի Հասմիկ Սաֆարյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Հ. Հարությունյանը նախկինում դատապարտված է եղել և Հրազդանի քննչական բաժնի քննիչի միջնորդությամբ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում է կայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցի բնակչուհի, 56-ամյա Հասմիկ Սաֆարյանը մինչև դեռ շոկի մեջ էր 2014 թվականի դեկտեմբերի 30-ին իր նկատմամբ կատարված ավազակային հարձակումից: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բազմաթիվ վիրահատություններ տարած հաշմանդամ կինն ասել էր. «Իմ միակ հույսը Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն է: Եթե ավազակային հարձակումը կատարողներից ինձ փրկեց իմ աղոթքը, ապա վստահ եմ ու հավատում եմ, որ Վլադիմիր Գասպարյանի ղեկավարած կառույցը, հանձինս Հրազդանի ոստիկանության, կգտնեն հանցագործներին, ովքեր անգամ տարել էին իմ դեղորայքը: Տանը անգամ վախենում եմ անկողին մտնեմ: Հենց ձեն եմ լսում, ինձ թվում է, թե հեսա նորից գալու են ու ինձ տանեն, խոշտանգումների ենթարկեն: Վախից չգիտեմ՝ ինչ անեմ: Անգամ թշնամուս չեմ ցանկանա, որ ունենան ապրումները, որ մինչև այսօր ես ունեմ: Նորից եմ ասում, որ միակ հույսս Վլադիմիր Գասպարյանն է»: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am